Plug and Play-ը գործարկել է ֆինտեխ ստարտափների աքսելերացիոն ծրագիր

08.02.2024 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Plug and Play
Plug and Play գլոբալ նորարարական հարթակը գործարկել է ֆինտեխ ստարտափների աքսելերացիոն ծրագիրը։

Plug and Play-ն հայտարարել է, որ Frisco Economic Development Corp-ի եւ McKinney Economic Development Corp.-ի հետ համագործակցությամբ աշխատելու է Հյուսիսային Տեխասում ֆինանսական տեխնոլոգիաների նորարարությունների համար համատեղ էկոհամակարգ ստեղծելու ուղղությամբ:

«Մեր կարծիքով, ֆինտեխ ոլորտում նորարարությունները կարեւոր նշանակություն ունեն այսօրվա արագ փոփոխվող թվային աշխարհում», - ասել է Plug and Play-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սաիդ Ամիդին:

Plug and Play-ն հայտնել է, որ նոր ծրագիրը ստարտափներին հնարավորություն կտա սերտորեն աշխատել մենտորների հետ, հասանելիություն ունենալ կորպորատիվ գործընկերներին եւ մասնակցել ոլորտի միջոցառումներին եւ սեմինարներին: Ավելի քան 50 գրասենյակից բաղկացած Plug and Play-ի համաշխարհային ցանցը ստարտափներին կապահովի միջազգային ճանաչում եւ արժեքավոր կապեր:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 7554
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW