Բանկային ոլորտում Gen AI-ի օգտագործման 10 ուղղություն՝ Mastercard-ից

15.12.2023 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Mastercard-ը հրապարակել է Generative AI: The transformation of banking զեկույցը, որում առանձնացրել է բանկային ոլորտում գեներատիվ արհեստական բանականության (Gen AI) օգտագործման 10 ուղղություն:

«Մենք ակնկալում ենք, որ արդեն 2024 թվականին Gen AI-ն աստիճանաբար կսկսի ինտեգրվել ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատությունների գործառնություններում ու պրոդուկտներում»,- ասել է Mastercard-ի նորարարության հարցերով տնօրեն Քեն Մուրը:

1. Գիտելիքները եւ գաղափարները


Gen AI-ով զինված բանկիրները կտեսնեն, որ նախկինում ժամեր պահանջող տեղեկատվության որոնումները այժմ տեւում են րոպեներ: Բարդ կարգավորիչ կանոնակարգերի ստուգման անհրաժեշտության դեպքում Gen AI-ի օգնությամբ նրանք կարող են ստանալ համոզիչ տեղեկանքներ՝ մեջբերումների կամ օրենքներին եւ այլ նյութերին հղումների փոխարեն:

2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Gen AI-ը կօգնի մշակել նախագծի տեխնիկական առաջադրանքը, մշակել եւ լրամշակել ծրագրային կոդը եւ ստեղծել սինթետիկ տվյալներ:

3. Կիբերանվտանգությունը եւ խարդախության կանխարգելումը

Լեզվական մեծ մոդելները (LLM) կարող են հատուկ հարմարեցվել անվտանգության ոլորտում աշխատանքների համար՝ ունենալով սպառնալիքներին արձագանքելու հնարավորություն եւ բարդ տվյալները հստակ առաջարկությունների վերածելու ունակություն:

4. Տաղանդների կառավարում

Ոչ կառուցվածքային տվյալներ մշակելու ունակության շնորհիվ Gen AI-ն հնարավորություն ունի բացահայտելու եւ HR մենեջերներին ներկայացնելու թեկնածուներին, ովքեր կարող բանկային ոլորտում աշխատանքային փորձ չունենալ, բայց այլ արժեքավոր հմտությունների եւ գիտելիքների տիրապետեն:

5. Հաճախորդների գրանցումը

Gen AI-ն թույլ է տալիս պարզեցնել «ճանաչի՛ր հաճախորդիդ» պահանջի պահպանումը եւ փաստաթղթերի կառավարումը: Արագ սինթեզելով հաճախորդների տվյալները՝ այն կարող է բացահայտել ռիսկերը եւ ավտոմատացնել փաստաթղթաշրջանառությունը:

6. Խոսակցական բանկինգը

Gen AI-ն կարող է ստեղծել բոտեր, որոնք կպատասխանեն հաճախորդների հարցումներին՝ համատեքստին համապատասխան: Բանկի հաճախորդի կերպարը, ով փորձում է շրջանցել բոտին եւ կապվել կենդանի օպերատորի հետ, կարող է անցյալում մնալ:

7. Ֆինանսական խորհրդատվությունները

Gen AI-ի լուծումները տալիս են զգացմունքներից կամ ցանկալին իրականության տեղ ներկայացնելուց զերծ խորհուրդներ: Ֆինանսական խորհրդատուները եւ նրանց հաճախորդները կարող են օգտագործել AI-ի վրա հիմնված մոդելավորումը՝ բարդ ներդրումային ռազմավարությունների մասին ավելի խորը պատկերացում կազմելու համար:

8. Վարկերի տրամադրումը

Gen AI-ն կօգնի նվազեցնել մշակման ժամանակը եւ դրա հետ կապված ծախսերը՝ քայլ առ քայլ ուղեցույց տրամադրելով դիմորդներին: Վարկավորման գործընթացների պարզեցումը կարող է խթանել վարկավորման աճը ընկերությունների եւ անհատների համար:

9. Լոյալության ծրագրերը

Gen AI-ն տրամադրում է մասնակիցների հետ իրական ժամանակում շփվելու գործիք՝ ինչը թույլ է տալիս լոյալության ծրագրի հավանական անդամների ավելի ճիշտ ընտրություն կատարել:

10. Մարքեթինգը եւ հաղորդակցությունները

Դինամիկ փորձարկման, էլեկտրոնային նամակների եւ սոցիալական մեդիայի գրառումների ստեղծման համար Gen AI-ը կիրառելու հետ մեկտեղ, մարքեթոլոգները կարող են նոր գիտելիքներ ստանալ սպառողների արձագանքների վերաբերյալ՝ համատեղելով այն տրամադրությունների վերլուծության հետ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13981
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW