«Վրաստանը տարածաշրջանային ֆինտեխ հաբ դառնալու հավակնություն ունի»

21.11.2023 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Վրաստան #ֆինտեխ հաբ
Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նատիա Տուրնավան հայտարարել է, որ իր երկիրը ունի բոլոր նախադրյալները Միջին միջանցքում տարածաշրջանային ֆինտեխ հաբ (հանգույց) դառնալու համար:

«Վրաստանն արդեն լոգիստիկայի, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, զբոսաշրջության հաբ է, եւ մենք նաեւ ֆինտեխ հաբ դառնալու հավակնություն ունենք. դրա համար բոլոր նախադրյալներն առակ են: Մենք մտադիր ենք լավագույն պայմաններն առաջարկել համաշխարհային ներդրողներին, ովքեր հետաքրքրված են այս ոլորտով»,- ասել է Տուրնավան՝ ելույթ ունենալով Singapore FinTech Festival 2023-ում։

Նա նշել է, որ Վրաստանն առաջարկում է թափանցիկ եւ ճկուն կարգավորում ֆինտեխ ընկերությունների համար, ինչը թույլ է տալիս նրանց խուսափել բյուրոկրատական ընթացակարգերից եւ զարգանալ անվտանգ եւ կայուն միջավայրում։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 10972

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW