Nubank-ի գլխավոր տնօրենը պատմել է թվային ֆինանսների ապագայի մասին

10.10.2023 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Nubank #Դեյվիդ Վելես
Nubank-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Դեյվիդ Վելեսը Fortune-ի հետ զրույցում ներկայացրել է թվային ֆինանսների իր տեսլականը առաջիկա տարիների համար։

Nubank թվային բանկը գործում է Բրազիլիայում, Մեքսիկայում եւ Կոլումբիայում եւ մոտ 80 միլիոն հաճախորդ ունի։

«Կարծում եմ, որ ֆինանսների, հատկապես մանրածախ ֆինանսների ապագան այսօր կառուցվում է զարգացող շուկաներում՝ Բրազիլիայում, Հնդկաստանում, Չինաստանում: Ապագայում կտեսնենք լիովին փոխգործունակ թվային վճարումներ, որոնք կկապեն բնակչության 100%-ին եւ թույլ կտան բնակչության 100%-ին իրական ժամանակում անվճար վճարումներ կատարել 24/7 ռեժիմով:

Երկրորդը՝ մենք շատ առաջադեմ ենթակառուցվածքի ականատեսը կդառնանք, որտեղ սպառողները կկարողանան համախմբել իրենց բոլոր բանկային հաշիվները մեկ հավելվածում՝ բանկերին հնարավորություն տալով մրցակցել յուրաքանչյուր ապրանքի համար:

Ակնկալում եմ, որ արհեստական բանականությունը (ԱԲ) զգալի ներդրում կունենա այդ ապագան ապահովելու գործում: Եթե սմարթֆոնը հնարավորություն տվեց բոլորի գրպանում ունենալ բանկային մասնաճյուղ, ապա արհեստական բանականությունը կդառնա յուրաքանչյուր հաճախորդի գրպանում անձնական բանկիր ունենալու միջոց՝ նրանց տրամադրելով նաեւ մասնագիտական խորհուրդներ»,- ասել է Դեյվիդ Վելեսը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13860
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW