Մինչեւ 2030 թվականը բանկերը կվերածվեն խոշոր էկոհամակարգերի կամ BaaS ծառայությունների
05.10.2023 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.digiconasia.net/

Այս մասին ասվում է Frank RG ընկերության պատրաստած «Ֆինանսական ծառայություններ 2030» հետազոտության մեջ։
Frank RG-ի մասնագետների կանխատեսումների համաձայն՝ «բանկային ապրանքներն ու ծառայությունները կվերածվեն ապրանքի՝ հաճախորդն այլեւս չի տարբերելու, թե որ բանկի ծառայությունից է օգտվում»։
«Առաջարկների գերանձնականացման միտումը գերիշխող կդառնա։ Կզարգանան էլեկտրոնային դրամապանակներ, որոնք արդեն 2024 թվականին կկազմեն e-commerce-ի գնումների կեսից ավելին։ Կմեծանա նաեւ QR կոդով փոխանցումների քանակը, իսկ կանխիկ գործարքների տեսակարար կշիռը մինչեւ 2030 թվականը կհասնի նվազագույն մակարդակի։ Մինչեւ 2030 թվականը էլեկտրոնային առեւտրով գնումները կկազմեն ամբողջ մանրածախ առեւտրի մեկ երրորդը»,- ասվում է հետազոտության մեջ:
Փորձագետները կանխատեսում են նաեւ կրիպտոարժույթների լայն տարածում այն երկրներում, որտեղ ԿԲ-ն արգելքներ չի սահմանի, ինչպես նաեւ կենտրոնական բանկերի թվային արժույթների ակտիվ ներդրում։
Ուսումնասիրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել այս հղումով։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: