Oracle-ն ընդլայնել է իր բանկային ամպային ծառայությունները

20.09.2023 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Oracle
Oracle-ն ընդլայնել է ամպային բանկային ծառայությունների պորտֆելը:

Ընկերությունը հայտնել է, որ նպատակն է օգնել բանկերին արագ ներմուծել համապարփակ տրանզակցիոն բանկային ծառայություններ: Դա վերաբերում է ոչ միայն դրամային միջոցների եւ իրացվելիության, այլեւ վիրտուալ հաշիվների կառավարմանը: Oracle-ը հայտնել է, որ նոր ծառայությունները կբարելավեն թափանցիկությունը, կանխատեսման հնարավորությունները եւ իրացվելիության վերահսկողությունը՝ թույլ տալով հաճախորդներին ավելի արդյունավետ օգտագործել իրենց միջոցները:

Oracle-ի ընդլայնված առաջարկը ներառում է ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ մշակել իրական ժամանակում եւ հեշտությամբ ինտեգրվող API-ներ: Այս ֆունկցիաները նախագծված են գոյություն ունեցող ERP համակարգերին անմիջական ներմուծման համար՝ հեշտացնելով ակնթարթային վճարումները, հաշվարկները եւ կանխիկի ցիկլի օպտիմալացումը:

Oracle-ի նոր ծառայությունները ավելի լայն ամպային փաթեթի մի մասն են, որը կառուցված է միկրոծառայությունների ճարտարապետության վրա:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 14160

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW