Հնդկաստանի կառավարությունը $ 2 մլն կտրամադրի Աֆրիկայում թվային ֆինանսական ծառայությունների հասանելիության ապահովման գործընթացն արագացնելու համար։Միջոցները կփոխանցվեն Աֆրիկայի թվային ֆինանսական ներառման հիմնադրամին (ADFI), որը կառավարիչը Աֆրիկայի զարգացման բանկն է:Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Աֆրիկայի բնակչության շուրջ կեսը չի օգտագործում թվային ֆինանսական լուծումներ, հատկապես՝ կանայք, երիտասարդները, ֆերմերները, փոքր բիզնեսները եւ գյուղական համայնքները:«Հնդկաստանի դերը հեռավոր գյուղական վայրերում թվային ֆինանսական ծառայությունների ներդրման եւ ֆինանսական ծառայությունների թվայնացման համար ենթակառուցվածքների կառուցման ոլորտներում մեծ հնարավորություն են բացում գիտելիքների եւ փորձի փոխանակման համար»,- ասել է ADFI Կառավարիչների խորհրդում Հնդկաստանը ներկայացնող անդամ Մանիշա Սինհան:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 33587