HSBC-ն եւ Tradeshift-ը համատեղ ձեռնարկություն կհիմնեն

03.08.2023 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#HSBC #Tradeshift # ֆինտեխ ընկերություն
HSBC-ն եւ B2B Tradeshift ֆինտեխ ընկերությունը համատեղ բիզնես կհիմնեն՝ ներկառուցված ֆինանսական լուծումների եւ ֆինանսական ծառայությունների հավելվածների մշակման նպատակով:

Համագործակցության շրջանակում HSBC-ն երկու փուլով $ 35 միլիոն կներդնի Tradeshift-ում՝ միանալով ընկերության տնօրենների խորհրդին:

HSBC-ի եւ Tradeshift-ի համատեղ ձեռնարկությունը հնարավորություն կտա տարբեր թվային լուծումներ տեղակայել Tradeshift-ում եւ այլ հարթակներում:

Համագործակցությունը նպատակ ունի օգնել Tradeshift-ին ընդլայնել իր առաջարկը ամբողջ աշխարհում:

«Աշխարհի խոշորագույն առեւտրային բանկը եւ աշխարհի ամենամեծ առեւտրային  ցանցը միավորում են ուժերը: HSBC-ի հետ մեր խորացող գործընկերությունը ամուր հիմք է ստեղծում առեւտրային ցանցի մեր տեսլականը մեծացնելու համար»,- ասել է Tradeshift-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Քրիստիան Լանգը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 41213

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW