Ամերիկյան ֆինտեխ ընկերությունները խստացնում են վարկավորման չափանիշները՝ դրա շնորհիվ ընդլայնելով պարտքի ֆինանսավորման հնարավորությունները Ուոլ Սթրիթի ներդրողների կողմից, գրում է Reuters-ը:COVID-19 համաճարակի ժամանակ շատ ֆինտեխներ սկսեցին վարկեր տրամադրել նաեւ անկատար վարկային պատմություն ունեցողներին, իսկ Ուոլ Սթրիթի ներդրողները հանգիստ ձեռք էին բերում նրանց ակտիվներով ապահովված արժեթղթերը, քանի որ կառավարությունը երաշխավորում էր, որ սպառողները գումար կունենան պարտքը մարելու համար:Ակտիվներով ապահովված արժեթղթերը (ABS) պարտատոմսերի տեսակ են՝ ապահովված ակտիվների խմբով, ինչպիսիք են ավտովարկերը կամ վարկային քարտերը: Դրանք ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանում որոշ ֆինտեխների, որոնք, ի տարբերություն բանկերի, գումար ներգրավելու ավելի քիչ տարբերակներ ունեն: Երբ համաճարակի հետ կապված աջակցության դադարեցումը եւ աճող գնաճը հանգեցրեցին ժամկետանց պարտքերի մակարդակի նորմալացմանը, ներդրողները սկսեցին խուսափել ABS պարտատոմսերից։Այնպիսի ֆինտեխ ընկերություններ, ինչպիսիք են Upstart-ը, Affirm-ը եւ OneMain Financial-ը, հայտարարում են, որ իրենք բարելավում են վարկերի որակը, ինչը հերթական օրինակն է, թե ինչպես են վարկատուները նահանջում անորոշ տնտեսական հեռանկարի պայմաններում: Սա էլ, իր հերթին, բարելավում է իրենց ABS առաջարկների որակը, ասում են ընկերությունների ղեկավարները:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 18631