Թուրքական Papara նեոբանկը դարձել է Եվրոպայի ամենաթարմ unicorn-ը ֆինտեխ ոլորտում

07.07.2023 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Papara #Rebellion Bank #ֆինտեխ
Թուրքական առաջատար նեոբանկը՝ Papara-ն, հայտարարել է իսպանական Rebellion բանկի ձեռք բերման մասին։

Այս խոշոր ձեռքբերումը Papara-ի գնահատումը հասցնում է ավելի քան 1 միլիարդ դոլարի` ընդգրկելով այն Եվրոպայի ֆինտեխ ոլորտի unicorn ընկերությունների շարքում:

Rebellion-ի ձեռքբերումը Papara-ի գլոբալ ընդլայնման հավակնոտ ռազմավարության մի մասն է:

Papara-ն հանդես է գալիս որպես ֆինանսական SuperApp՝ առաջարկելով ծառայությունների լայն տեսականի՝ արագ եւ անվճար փոխանցումներ, հաշիվների վճարումներ, արտարժույթի փոխանցումներ եւ այլն:

Մադրիդում հիմնադրված Rebellion-ը Իսպանիայի ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆինանսական հավելվածներից մեկն է: Այն լավ համբավ է ձեռք բերել Papara-ի նման ծառայություններ առաջարկելու համար՝ դրամական փոխանցումներ, կանխավճարային քարտեր, cashback տարբերակներ:

Ձեռքբերման շրջանակներում Rebellion-ը կվերաբրենդավորվի՝ դառնալով Papara Spain:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 43756

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW