JPMorgan-ը ռազմավարական ներդրում է կատարել Cleareye.ai ֆինանսական տեխնոլոգիական ընկերությունում, որը կենտրոնացած է առեւտրի ֆինանսավորման վրա:2022թ. սեպտեմբերին առեւտրային գործընկերություն հաստատած կողմերը չեն բացահայտել գործարքի ֆինանսական պայմանները, հաղորդում է Reuters-ը։Cleareye.ai-ն հարթակ է, որն արագացնում է առեւտրի ֆինանսավորման գործընթացները եւ compliance ընթացակարգերը՝ վերլուծելով փաստաթղթերն ու տվյալները:Ս.թ. ապրիլին Cleareye.ai-ն հայտարարել էր, որ JP Morgan-ը կօգտագործի ընկերության ծրագրակազմը՝ տվյալները բանկի back-office համակարգի հետ համադրելու համար եւ յուրաքանչյուր գործարքի հետ կապված համապատասխանության ռիսկերը կառավարելու համար:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 34880