Վարկային քարտերը գալիս են օգնելու կլիմային
14.02.2023 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ mediavalet.com

Finextra.com-ի փոխանցմամբ՝ Vancity Visa վարկային քարտի յուրաքանչյուր քարտապան քարտով գնումներ կատարելու ընթացքում կարող է հետեւել ածխածնի մոտավոր արտանետումներին՝ ածխածնի նոր հաշվիչի օգնությամբ:
Վարկային միության անդամները կարող են տեսնել իրենց ամսական հաշվարկը եւ համեմատել այն երկրում եղած ցուցանիշի հետ կամ որոշել, թե վարկային քարտով որ գնումներն ունեն ամենաբարձր բնապահպանական կորուստները: Ածխաթթու գազի արտանետումների հաշվիչը կօգնի Vancity քարտապաններին ավելի լավ հասկանալ իրենց ածխածնային հետքը, նաեւ օգտակար խորհուրդներ կտա այն նվազեցնելու վերաբերյալ:
«Գնումներ կատարելիս ածխածնի հաշվիչը Visa վարկային քարտերի սեփականատերերին տրամադրում է ածխածնի հաշվարկված արտանետումները՝ թույլ տալով մարդկանց կապել իրենց ամենօրյա ծախսերի վերաբերյալ որոշումներն այն փոփոխությունների հետ, որոնք նրանք ցանկանում են տեսնել աշխարհում: Կլիմայի եւ փողի միջեւ կապի հաստատումը հեշտացել է Vancity-ի անդամների համար, ովքեր այժմ ունեն ածխածնի արտանետումները չափելու միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կանադայում Visa Carbon Counter նախագիծն իրականացնելու համար Vancity վարկային միությունը գործընկերային պայմանագիր է կնքել ecolytiq-ի հետ, որը կլիմայի փոփոխության դեմ պայքարի տեխնոլոգիաներով զբաղվող եվրոպական առաջատար ընկերություններից մեկն է։ ecolytiq-ը համագործակցում է ֆինանսական հաստատությունների հետ՝ ապահովելու թվային լուծում, որը համատեղում է կլիմայի մասին իրազեկությունը, կրթությունը եւ վարքագծային շարժառիթները՝ ոգեշնչելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունները:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: