Ամերիկյան ֆինտեխ ստարտափի հիմնադիրը կկանգնի դատարանի առջեւ

13.01.2023 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#JPMorgan Chase #Frank #Չարլի Ջեւիս
JPMorgan Chase բանկը մեղադրել է 2021 թվականի սեպտեմբերին իր կողմից գնված Frank ֆինտեխ ստարտափի հիմնադիր Չարլի Ջեւիսին (Charlie Javice) խարդախության համար, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։

Անցած տարվա դեկտեմբերին Դելավերի դաշնային դատարան ներկայացված հայցի համաձայն՝ JPMorgan-ը $175 միլիոն է վճարել ստարտափի համար միայն այն պատճառով, որ կարծում էր, թե այդ բիզնեսն ունի ուսանողական տարիքի շուրջ 4,3 միլիոն հաճախորդ։ Սակայն հետագայում բանկի կողմից իրականացված ներքին ստուգումների արդյունքում պարզվել է, որ Չարլի Ջեւիսի ընկերությունն օգտագործել է կեղծ օգտահաշիվներ Frank-ի հաճախորդների թիվը զգալիորեն ուռճացնելու համար:

«Արդյունքում պարզվել է, որ նրանց թիվը 300 հազարից էլ պակաս է»,- ասված է JPMorgan-ի հայցադիմումի մեջ: Անցած տարվա նոյեմբերին ստարտափի հիմնադիրն ազատվել էր աշխատանքից։

Իր հերթին, Չարլի Ջեւիսը հակընդդեմ հայց է ներկայացրել JPMorgan-ի դեմ՝ պահանջելով փոխհատուցել դատարանի հետ կապված ծախսերը: Նա պնդում է, որ բանկը պատշաճ կերպով չի ստուգել ձեռք բերվող ակտիվը, իսկ դատավարությունը բանկի կողմից աշխատանքից ազատելու համար իրեն փոխհատուցում չվճարելու փորձ է:

Frank ստարտափը հիմնադրվել է Չարլի Ջեւիսի կողմից 2016 թվականին։ Այն հեշտացնում է ամերիկացի ուսանողների՝ բարձրագույն կրթության համար դրամաշնորհի դիմելու գործընթացը: 2019 թվականին Չարլի Ջեւիսն ընդգրկվել էր ամերիկյան Forbes-ի «30 Under 30» վարկանիշում՝ ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների թվում։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 56046
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW