Աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկը՝ Goldman Sachs-ը, նախատեսում է աստիճանաբար հրաժարվել սպառողական վարկերից, որոնք առաջարկում էր իր Marcus by Goldman Sachs առցանց բանկի միջոցով:Ինչպես գրում է RB.ru-ն, ծառայությունը գործարկվել էր 2016 թվականին, սակայն սպառողների շրջանում այդպես էլ բավարար ժողովրդականություն չվայելեց։Marcus by Goldman Sachs-ն առցանց մանրածախ բանկ էր, որն առաջարկում էր չապահովված սպառողական վարկեր եւ բարձր եկամտաբերությամբ խնայողական հաշիվներ: 2016 թվականին Goldman Sachs-ը սկսեց ծառայության առաջմղումն էլեկտրոնային փոստի եւ առցանց գովազդի միջոցով: Ավելի վաղ ներդրումային հսկան ձեռք էր բերել ավանդային հարթակ եւ մշակել չապահովված սպառողական վարկերի տրամադրման համակարգ։Դրանից հետո Goldman Sachs-ը գնեց վարկային քարտեր թողարկող Final ստարտափը, ինչպես նաեւ Clarity Money-ը՝ անձնական ֆինանսները կառավարելու համար հավելվածը: Սակայն պրոդուկտի բաղադրիչները չհաջողվեց կապել իրար հետ, եւ տեխնոլոգիական հարթակի բարդությունը կտրուկ աճեց:Այժմ Goldman Sachs-ը սահմանափակում է վնասաբեր ստորաբաժանումը եւ նախատեսում է կրճատել մինչեւ 4000 աշխատակցի: Առաջիկա ամիսներին բանկը պատրաստվում է դադարեցնել սպառողական նոր վարկերի տրամադրումը։ Միաժամանակ, Marcus-ը կշարունակի առաջարկել խնայողական հաշիվներ, ինչպես նաեւ ընդլայնել հաճախորդների բազան եւ ներգրավել ավանդներ:Goldman Sachs-ը չկայացած միակ նեոբանկը չէ: Ոլորտն, ընդհանուր առմամբ, դժվարություններ ունի. որոշ գնահատականներով, աշխարհի 400 նեոբանկերից միայն 5%-ն է շահութաբեր: Դրանց համար բավականին դժվար է հաճախորդներ ներգրավելը, իսկ ավելի դժվար է համոզել նրանց օգտագործել ծառայությունը որպես հիմնական պրոդուկտ:Դեբետային քարտերով գործարքների համար միջբանկային միջնորդավճարները նեոբանկերին առաջին իսկ օրվանից եկամուտ ստանալու հնարավորություն են ընձեռել: Սակայն երկարաժամկետ հեռանկարում դա չի բավարարի ներդրողների պահանջմունքները։ Ծառայությունները, որոնք ուղղված են ցածր եկամուտ ունեցող բնակչությանը, կարող են հանդիպել դժվարությունների՝ վարկավորման ոլորտում առաջարկները զարգացնելու եւ ընդլայնելու առումով:Միաժամանակ, նոր սերնդի ընկերությունները, ինչպիսին է, օրինակ, Block-ի բջջային վճարումների Cash App ծառայությունը, սովորել են հարաբերություններ կառուցել սպառողների հետ գործարքների միջոցով: Իսկ BNPL հարթակները, ինչպիսիք են Affirm-ը եւ Klarna-ն, հաջողությամբ ընդլայնել են իրենց գործունեությունը թանկարժեք ապրանքներից մինչեւ ամենօրյա գնումներ՝ միաժամանակ ամրապնդելով կապը սպառողների հետ:Marcus-ի բաժնետերերը հստակ հասկացրել են, որ նեոբանկի ժամանակն ավարտվել է։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի, մինչեւ Սիլիկոնյան հովտի խաղացողները միանան նրանց:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 157189