Բջջային վճարումների Paym ծառայությունը, որը գործարկվել է բրիտանական 15 խոշորագույն բանկերի եւ ներդրումային շինարարական ընկերությունների կողմից, փակվում է ութ տարվա պայքարից հետո՝ սպառողների փոփոխվող միտումներին եւ տեխնոլոգիաներին համապատասխանելու համար:Paym-ը գործարկվել էր 2014 թվականի ապրիլին՝ հնարավորություն տալով օգտատերերին բանկային հավելվածի միջոցով վճարումներ կատարել ցանկացած այլ հաշվին ստացողի էլեկտրոնային հասցեով: Ներկայումս ծառայությունն ունի մոտ 5,8 միլիոն գրանցված օգտատեր, որոնցից մոտ 500 հազարը օգտվում է դրանից կանոնավոր կերպով։Այնուամենայնիվ, նոր գրանցումների թիվը վերջին տարիներին նվազել է․ 10%-ով՝ 2021 թվականին, եւ 14%-ով՝ 2022 թվականին։ Գործարքների ամսական թիվը նույնպես կրճատվել է 2020 թվականի 867 հազարից մինչեւ 668 հազար՝ 2022 թվականին։Ընկերությունում նշել են, որ 2023 թվականի մարտի 7-ից գործունեությունը դադարեցնելու մասին որոշումն արտացոլում է Մեծ Բրիտանիայի սպառողների անցումը բջջային վճարումների նոր եղանակների եւ օնլայն բանկինգի միջոցով ավելի արագ վճարումներ կատարելու հնարավորությունը:«Աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող Մեծ Բրիտանիայի վճարային ոլորտի ջանքերով նոր պրոդուկտների եւ ծառայությունների ի հայտ գալը նշանակում է, որ ժամանակն է, որպեսզի սպառողները եւ ընկերություններն անցնեն ավելի արագ եւ ավելի լավ համակարգերի»,- ասել է Pay.UK-ի վճարումների գծով տնօրեն Դուգի Բելմորը (Dougie Belmore):Նշենք, որ Pay.UK-ը Մեծ Բրիտանիայի մանրածախ միջբանկային վճարային համակարգերի ճանաչված օպերատոր է եւ ստանդարտացման կառույց։Pay.UK-ի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում ստացված բավականին կոշտ գնահատականի համաձայն՝ Paym-ի օգտատերերի 96%-ը չէր զգա անհարմարություն այլ ծառայություն օգտագործելիս, եթե Paym-ը հասանելի չլիներ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 56622