Ռուսաստանում ներկայացվել է տեղական արտադրության բանկոմատների ստեղծման եւ շուկա դուրս բերելու «ճանապարհային քարտեզը», հաղորդում է «Կոմերսանտ»-ը։Համաձայն փաստաթղթի, որն օրերս ներկայացվել է Ռուսաստանի բանկին (ԿԲ) կից Կանխիկ դրամաշրջանառության խորհրդի նիստում, երկու ռուսաստանյան արտադրող՝ BFS-ը եւ SAGA-ն, արդեն այս աշնանը փորձարկելու նպատակով խոշոր բանկերին կտրամադրեն իրենց արտադրանքի առաջին նմուշները:Փորձարկումները հաջողությամբ իրականացնելու դեպքում կսկսվի բանկոմատների զանգվածային արտադրություն, եւ արդեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում բանկերը կստանան մի քանի հարյուր ռուսաստանյան սարք։Այնուամենայնիվ, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսեյ Վոյլուկովը զգուշավոր է ռուսաստանյան բանկոմատները շուկա դուրս բերելու ժամկետները գնահատելիս։ Նա նշել է, որ նույնիսկ բանկոմատների մեծաքանակ խմբաքանակներով շուկա մուտք գործելուց հետո, հաջորդ երկու տարում արտադրողները փուլ առ փուլ կշարունակեն աշխատել դրանց հետագա տեղայնացման ուղղությամբ։ 10.06.2022 | 14:29 Ռուսաստանում կգործարկվի բանկոմատների արտադրություն Փորձագետների կարծիքով՝ տեխնիկապես անհնար է ստեղծել ամբողջովին ռուսաստանյան բանկոմատ՝ 100%-ով տեղայնացված Ռուսաստանում։ «Կոմերսանտ»-ի աղբյուրը նշել է, որ երկրում հնարավոր է պատրաստել բանկոմատների արտաքին եւ մեխանիկական մասերը, սակայն էլեկտրոնային բաղադրիչը «մեծամասամբ չի արտադրվում Ռուսաստանում եւ դժվար թե շուտով լինի»։ Այնպես որ, ըստ պարբերականի զրուցակցի, առաջին բանկոմատներն, ամենայն հավանականությամբ, կունենան ռուսաստանյան կորպուս, մինչդեռ պարունակությունը կլինի ներմուծված՝ այս կամ այն աստիճանի տեղայնացված: Իսկ «Ֆինանսական նորարարություններ» ասոցիացիայի վարչության ղեկավար Ռոման Պրոխորովի խոսքով՝ բանկոմատների արտադրությունը բավականին բարձր տեխնոլոգիական ոլորտ է, դրանում հնարավոր չի լինի ապահովել ներմուծման արագ փոխարինում, ուստի ստիպված կլինեն օգտագործել ներմուծման առկա հնարավորություններ, այդ թվում՝ «զուգահեռ» ներմուծումը:Վճարային քարտերի շուկայում անկախ փորձագետ Դմիտրի Վիշնյակովն էլ իր հերթին նշել է, որ ռուսաստանյան բանկոմատների հրատապ արտադրության կարիք ընդհանրապես չկա։ «Գումարի կանխիկացումն այն ծառայությունն է, որից քարտապանները գնալով ավելի քիչ են օգտվում»,- պարզաբանել է նա: Նրա խոսքով՝ ՌԴ բանկերի համար առավել արդիական կլինեն բազմաֆունկցիոնալ սարքերը, որոնք կարող են համատեղել կանխիկ դրամի տրամադրումը շատ ուրիշ գործառույթների հետ եւ քաղաքացիներին ֆինանսական ծառայություններին հասանելիություն ապահովել համացանցի եւ բջջային կապի ցածր մակարդակ ունեցող շրջաններում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 202786