Tinkoff-ը դարձել է ՌԴ ԿԲ համակարգի միջոցով արտասահման փոխանցումների մատակարար
07.07.2022 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ trashbox.ru

Tinkoff-ն արդեն կատարել է 1000 ռուբլու առաջին դրամական փոխանցումը ռուսաստանյան Hice բանկի հաճախորդից ղրղզական MBANK-ին: Վերջինս Ղրղզստանի Առեւտրային բանկի բջջային բանկն է, իսկ Hice-ը բիզնեսի համար նախատեսված ռուսաստանյան բջջային բանկ է, որը գործում է «Մոդուլբանկի»-ի լիցենզիայի հիման վրա:
ՌԴ ԿԲ ներկայացուցիչը RBC-ին ասել է, որ տեխնոլոգիական եւ իրավական առումներով СБП-ի անդրսահմանային գործառույթն իրականացվում է 2022 թվականի ապրիլից, ինչը բանկերին հնարավորություն է տալիս գործարկել վճարումների եւ փոխանցումների տարբեր սցենարներ՝ մրցակցելով վճարային շուկայում. «Անդրսահմանային գործարքների իրականացման վերաբերյալ բանկերը որոշումներ են կայացնում ինքնուրույն՝ ելնելով իրենց բիզնես ռազմավարությունից եւ հաճախորդներին միտված քաղաքականությունից»:
Բանկերի ցանկը, որոնց հնարավոր կլինի փոխանցում ուղարկել, ինչպես նաեւ հաճախորդների համար միջնորդավճարների վերջնական չափը, ծառայության լիարժեք մեկնարկի ժամկետը եւ այլ հնարավոր մատակարարների ներգրավվածության մասին տեղեկատվությունը Tinkoff-ը եւ Կենտրոնական բանկը չեն բացահայտել։
Ինչպես պարզաբանել է բանկի ներկայացուցիչը, գործարքները կիրականացվեն ռուբլով՝ ընդունող բանկի կողմում ազգային արժույթի փոխարկմամբ։ Հետագայում, բացի Ղրղզստանից, Tinkoff-ը նախատեսում է СБП-ի միջոցով ռուսաստանյան բանկերին հասանելիություն տրամադրել փոխանցումներ կատարել դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ հարեւան երկրներ: Արտասահմանյան բանկերից դեպի Ռուսաստան փոխանցումները նախատեսվում է գործարկել մինչեւ 2022 թվականի ավարտը։
Անդրսահմանային փոխանցումները կատարվում են Արագ վճարումների համակարգի ներսում: Դրանցում չի մասնակցում SWIFT վճարային համակարգը, ինչպես նաեւ վերջինիս ռուսաստանյան նմանօրինակը՝ Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը (СПФС):
«Տինկոֆ Բանկ»-ը դեպի Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի բանկեր հեռախոսահամարով ուղիղ փոխանցումներ ներդրել է 2021 թվականին (իր համակարգի, ոչ թե СБП-ի միջոցով): Արագ վճարումների համակարգը, որը թույլ է տալիս հեռախոսահամարով գումար ուղարկել այլ բանկում գտնվող հաշվեհամարին, Կենտրոնական բանկը գործարկել է 2019 թվականի սկզբին, եւ մինչեւ վերջերս այն ներառում էր միայն ռուբլով փոխանցումներ։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: