Evocabank-ի եւ ՀայՓոստի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀայՓոստ ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը եւ Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:Նոր համագործակցությամբ կողմերը նախատեսում են իրականացնել մի շարք նորարար թվային նախագծեր, որոնք ուղղված են ՀայՓոստի եւ Evocabank-ի հաճախորդներին հարմարավետ եւ հասանելի ֆինտեխ ծառայություններ մատուցելուն, այդ թվում` այն համայնքներում, որտեղ Evocabank-ը մասնաճյուղեր չունի:Համագործակցության շնորհիվ ցանկացած փոստային բաժանմունքում շուտով հնարավոր կլինի իրականացնել Evocabank-ի վարկերի մարում, հաշիվների եւ քարտերի համալրում, իսկ ապագայում նաեւ` վարկային հայտերի ընդունում, համատեղ վարկերի տրամադրում ՀայՓոստ Կրեդիտ նախագծի շրջանակում, ինչպես նաեւ՝ միջազգային դրամական փոխանցումներ: Բացի այդ, Evocabank-ի նորարար mobile POS տեխնոլոգիայի շնորհիվ հաճախորդները շուտով կկարողանան ՀայՓոստում իրականացնել վճարումներ անկանխիկ եղանակով՝ կոմունալ, կոմերցիոն եւ փոստային ծառայությունների դիմաց: Evoca mobile POS-ը ստանդարտ POS տերմինալի մոբայլ տարբերակն է, որը ցանկացած Android սմարթֆոն վերածում է վճարային տերմինալի:Կողմերը նախատեսում են նաեւ պարզեցնել բանկային հաշիվների բացման գործընթացը HayPost Pay էլեկտրոնային դրամապանակի հաճախորդների համար:«Որպես թվային բանկ` Evocabank-ը մշտապես ներդնում է նորարար ֆինտեխ գործիքներ` տրամադրելով համաշխարհային թրենդերին համապատասխանող լուծումներ: Մեր օրերում մոբայլ բենքինգն ու ֆինտեխները յուրաքանչյուր ժամանակակից մարդու առօրյայի կարեւոր մասն են կազմում: Այս նպատակով մենք ներկայացնում ենք նոր ֆինանսական գործիք՝ Evoca mobile POS՝ mPOS: Մեզ համար կարեւոր է, որ Evoca mPOS պրուդուկտի շրջանակներում մեր առաջին գործընկերն այնպիսի խոշոր եւ ստրատեգիկ ընկերություն է, ինչպիսին ՀայՓոստն է: Այս գործընկերության շնորհիվ մեր ծառայություններն այսուհետ հասանելի կդառնան շուրջ 850 կետերում»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:«Շատ ուրախ ենք համագործակցել ՀՀ-ի լավագույն թվային բանկի հետ՝ շարունակելով զարգացնել մեր էկոհամակարգը: Ինչպես գիտենք՝ բանկային ծառայությունների նկատմամբ պահանջարկն օրեցօր աճում է, եւ ՀայՓոստի ու Evocabank-ի համագործակցությամբ այդ ծառայությունները մեր մեծաթիվ փոստային բաժանմունքների միջոցով կդարձնենք հասանելի նույնիսկ սահմանամերձ եւ հեռավոր համայնքների բնակիչների համար»,- իր հերթին ասել է ՀայՓոստի Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը: Նշվում է, որ ՀայՓոստ ընկերությունը եւ Evocabank-ը նախատեսում են թողարկել համատեղ քարտեր:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 25457