Հայկական «cognaize» ֆինտեխ ընկերությունը $2 մլն վենչուրային ներդրում է ստացել

02.11.2021 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#«cognaize» #Վահե Անտոնյան
Հայկական «cognaize» Ֆինտեխ ընկերությունը «Seed» ռաունդում $2 միլիոնի ներդրումներ է ներգրավել աշխարհի ազդեցիկ վենչուրային ընկերություններից եւ հրեշտակ-ներդրողներից։

Կապիտալի այս ներարկումը կուղղվի ընկերության՝ «Computer Vision» եւ «Natural Language Processing» կարողությունների հետագա ուժեղացմանն ու նոր շուկաներ մտնելուն, նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

«cognaize»-ը արհեստական բանականության վրա հիմնված ֆինտեխ ընկերություն է, հիմնադրվել է 2018 թվականին: Այն բանկերին եւ ապահովագրական ընկերություններին օգնում է հիմնական տեղեկատվությունը մշակել աննախադեպ տեմպերով եւ որակով:

Ներդրումային «Seed» ռաունդում «cognaize»-ում առաջատար ներդրողներն են ամերիկյան «BAJ Accelerator» եւ «Argonautic Ventures» ընկերությունները, մյուս ներդրողներն են «Metaplanet Holdings»-ը («Skype»-ի համահիմնադիր եւ «Google DeepMind»-ի վաղ ներդրող Յան Տալինի աջակցությամբ) եւ միացել է հայաստանյան «Granatus Ventures» վենչուրային ընկերությունը՝ փակելով ռաունդը։  

Հրեշտակ-ներդրողների շարքում նշանակալի են Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի նախկին առաջին փոխնախագահ Ջեֆ Ինգբերը եւ ՆԱՍԱ-ի կողմից հովանավորվող «TRISH» ծրագրի գիտական խորհրդի անդամ դոկտոր Արմեն Խերլոփյանը:

Ֆինտեխ ընկերությունը ներկայում կենտրոնացած է ամերիկյան եւ գերմանական շուկաների վրա: Այլոց շարքում, «cognaize»-ի հաճախորդներից են Moody’s վերլուծական, Գերմանիայի երկրորդ ամենամեծ ապահովագրական R+V ընկերությունները:

Ընկերության հիմնական՝ 240 հոգանոց թիմն աշխատում է Հայաստանից, որի կազմում են տվյալների վերլուծության մասնագետներ, տվյալագետներ եւ այլն: Անձնակազմի թիվն աճել է՝ վերջերս կապիտալի ներգրավման եւ շուկայում ակտիվ առաջխաղացման շնորհիվ:

«Հիմա մեր ընկերությունն արագ զարգացման փուլ է մտել եւ ավելի շատ հաճախորդների աջակցելու ու մեր պրոդուկտների հետագա զարգացման նպատակով «cognaize»-ը հայտարարում է եւս 50 աշխատատեղերի ստեղծման մասին՝ գրավիչ պայմաններով, ներառյալ աշխատակիցների բաժնետոմսերի օպցիոն ծրագիրը», - նշել է «cognaize»-ի հիմնադիր տնօրեն Վահե Անտոնյանը:

«Cognaize»-ի մասին

«cognaize»-ն արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություն է, որը մասնագիտացված է չկառուցված փաստաթղթերից այնպիսի տեղեկատվության ստեղծման մեջ, որով հնարավոր է գործողություններ իրականացնել (actionable intelligence)՝ օգտվելով մեքենայական ուսուցման ենթաբազմությունից (Deep Learning):

Innolytiq հարթակով «cognaize»-ը ստեղծել է արհեստական բանականության՝ հավասարը չունեցող հարթակ, որը հաճախորդներին օգնում է անզուգական արագությամբ ունենալ իրական ավտոմատացում: Բացի դրանից՝ «cognaize»-ն իր հաճախորդներին առաջարկում է օգնել մշակելու հատուկ հաճախորդի համար տրվող մեքենայական ուսուցման ենթաբազմության լուծումներ, որոնցով կարելի է կատարելապես անդրադառնալ հաճախորդների կարիքներին: Վերջապես, «cognaize»-ը տվյալներն առաջարկում է որպես ծառայություն, այսինքն՝ կառավարում է տվյալների արդյունահանման հետ կապված բոլոր կարիքները՝ օգտվելով սեփական հարթակից եւ մոդելի մշակման կարողություններից:

«cognaize»-ում մենք ցանկացած բիզնես հարաբերության մոտենում ենք մեր հաճախորդների վստահությունը վաստակելու եւ պահպանելու ամուր հանձնառությամբ: Դա կարեւոր է մեր կողմից մատուցվող յուրաքանչյուր ծառայության համար: Մեզ համար հաջողության իրական չափանիշն է լինել այնտեղ, որտեղ հաճախորդները մեր կարիքն ամենաշատն ունեն եւ մատուցել ծառայություններ այն ժամանակ, երբ մարտահրավերներն ամենամեծն են: Հենց այդպես է կառուցվում մնայուն վստահությունը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 30532
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW