Տարբեր սերունդների սպառողական նախապատվությունները բանկային ոլորտում
01.11.2021 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ riafan.ru

Այսպես, միլենիալներն ավելի են գնահատում ծառայությունների հարմարավետությունը, զումերները վայելում են առցանց գնումները, իսկ ալֆա սերնդի ներկայացուցիչները սովոր են գործել վիրտուալ օգնականի օգնությամբ։
Հաճախորդների նախապատվությունների ուսումնասիրության արդյունքներով կիսվել են S+ Consulting ընկերությունում, որը զբաղվում է ֆինանսական վերլուծությամբ եւ խորհրդատվությամբ, հաղորդում է Rusbase-ը։
Փորձագետները հայտնաբերել են շուկայում ի հայտ եկած մի քանի միտումներ.
- արհեստական բանականության (AI), մեքենայական ուսուցման (ML), BigData-ի եւ լրացված իրականության (AR) տեխնոլոգիական եւ խորհրդատվական ծառայությունների հետ փոխգործակցության բարձր ինտեգրում,
- անձնական օգնական,
- Ֆինանսական ծառայություններն ինտեգրվում են մարդկանց առօրյային, ընկերությունների եւ բանկերի գործունեությունը հաճախորդի համար դառնում է «անտեսանելի»:
Հաճախորդների պահանջմունքների հիման վրա S+ Consulting-ի փորձագետները բացահայտել են տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների նախասիրությունները բանկերի հետ առնչվելիս.
- միլենիալները (ծնված 1981-1996 թթ.) նախընտրում են անձնական հաղորդակցությունը եւ ֆիզիկական գրասենյակները, 49%-ը գնահատում է ծառայությունների հարմարավետությունը,
- զումերները (ծնված 1997-2010 թթ.) սմարթֆոնը համարում են կյանքի ամենակարեւոր անձնական սարքը, 72%-ը վայելում է առցանց գնումները, 85%-ը վստահում է երրորդ անձանց իրենց մասին ֆինանսական տեղեկատվության հավաքագրման գործում,
- ալֆա սերնդի ներկայացուցիչները (ծնված 2010թ.+) սովոր են գործողություններ կատարել վիրտուալ օգնականի միջոցով եւ գնահատում են թվային բանկային ծառայությունների արձագանքման արագությունն իրենց հարցումներին:
S+ Consulting-ի փորձագետները եզրակացրել են, որ առաջիկա 5 տարիների ընթացքում բանկերի ակտիվ հաճախորդների ճնշող մեծամասնությունը լինելու են միլենիալները եւ Z սերնդի ներկայացուցիչները։ Արդեն այսօր նման հաճախորդների մասնաբաժինը մոտավորապես կեսն է, նշել են S+ Consulting-ում։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: