Գերմանական թվային բանկը $900 միլիոն է ներգրավել
19.10.2021 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ wp.com

Ներդրումային փուլը գլխավորել են հայտնի տեխնոլոգիական ներդրողներ Նյու Յորքից՝ Third Point Ventures-ը եւ Coatue Management-ը, որոնց միացել են Dragoneer Investment Group- ը, ինչպես նաեւ ընկերության գործող ներդրողները:
«Ֆինանսավորման այս փուլը ոչ միայն ազդակ է մեր ներդրողներից առ այն, որ նրանք հավատում են թվային բանկինգի ապագային, այլեւ նշան, որ մենք այժմ առաջատար ենք, ով կորոշի, թե ինչպիսին կլինի մեր ոլորտն առաջիկա տարիներին՝ պատասխանատվության նոր մակարդակով, որպեսզի գործել ավելի շատ ու լավ՝ հաճախորդներին տրամադրելով թվային բանկային ծառայությունների լավագույն եւ անվտանգ փորձը»,- ասված է բանկի համահիմնադիրներ Վալենտին Ստալֆի եւ Մաքսիմիլիան Տայենտալի ուղերձում:
Ներգրավված միջոցներն ընկերությունը մտադիր է օգտագործել IPO-ին նախապատրաստվելու, նոր ծառայություններ գործարկելու եւ 1000 նոր աշխատակից վարձելու համար: Ընթացիկ տարվա հունվարի տվյալներով՝ ընկերությունն ուներ 7 միլիոն հաճախորդ 25 շուկաներում եւ 1500 աշխատակից:
Բանկ N26-ը հիմնադրվել է 2013-ի փետրվարին, մինչեւ 2016-ը ստարտափն աշխատում էր առանց լիցենզիայի եւ ծառայություններ էր մատուցում Ավստրիայի եւ Գերմանիայի բնակիչներին: 2016-ին ընկերությունը ստացավ N26 անվանումը եւ եվրոպական բանկային լիցենզիա: 2019-ի հուլիսին ստարտափը սկսեց աշխատել ԱՄՆ-ում՝ Axos Bank-ի միջոցով:
Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը Բանկ N26-ը գործող բաժնետերերից ներգրավել էր $170 մլն եւ գնահատվել $3,5 մլրդ:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: