Գերմանական N26 մոբայլ բանկն իր գործող բաժնետերերից ներգրավել է $170 մլն:Ինչպես հաղորդում է VC.ru-ն, տեխնիկապես ստարտափը միջոցներ է ներգրավել նոր ռաունդի շրջանակում, սակայն ընկերությունը ներդրումները դիտարկում է որպես D ռաունդի ընդլայնում, երբ 2019-ի հունվարին N26-ը ներգրավեց $300 մլն: Ներդրողների թվում են Insight Venture Partners-ը, Սինգապուրյան բարեկեցության սուվերեն ֆոնդը (GIC), Valar Ventures-ը եւ այլն:Նոր ներդրումներից հետո ստարտափը գնահատվում է $3,5 մլրդ, ինչը շուրջ 30%-ով գերազանցում է տարեսկզբի տվյալները: Ընկերության փոխանցմամբ՝ N26-ն ամենաբարձր գնահատվող գերմանական ստարտափն է եւ աշխարհում ամենաբարձր գնահատվող ֆինտեխ ստարտափներից մեկը: 05.04.2019 | 14:27 Ներդրումները եվրոպական ֆինտեխում դարպաս են բացում դեպի ԱՄՆ N26-ը ֆինտեխ ծառայություն է, որի միջոցով կարելի է արագ բանկային հաշիվ բացել եւ ստանալ դեբետային քարտ: Ընկերությունը չունի ֆիզիկական բաժանմունքներ, այն մրցակցում է Revolut-ի, Monzo-ի, Starling-ի եւ Atom-ի հետ: Ինչպես նշում են ընկերությունում, N26-ը Եվրոպայում ունի շուրջ 3,5 մլն հաճախորդ: Բանկ N26-ը 2013-ի փետրվարին հիմնադրել են գերմանացի գործարարներ Վալենտին Ստալֆը եւ Մաքսիմիլիան Տայենտալը: Մինչեւ 2016-ը ստարտափն աշխատում էր առանց լիցենզիայի եւ ծառայություններ էր մատուցում Ավստրիայի եւ Գերմանիայի բնակիչներին: 2016-ին ընկերությունը ստացավ N26 անվանումը եւ եվրոպական բանկային լիցենզիա: 2019-ի հուլիսին ստարտափը սկսեց աշխատել ԱՄՆ-ում՝ Axos Bank-ի միջոցով:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 16659