«Սբեր»-ն իրական ժամանակում կպաշտպանի հաճախորդներին հեռախոսային զեղծարարներից

05.10.2021 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#«Սբեր» #«Աուրա» #Ռուսլան Գուրջիյան
«Սբեր»-ը մշակել է նոր լուծում, որը հնարավորություն կտա իրական ժամանակում զգուշացնել հաճախորդներին հեռախոսային զեղծարարության մասին։

Ինչպես հաղորդում է «Սբեր»-ի մամուլի կենտրոնը, նոր ծառայությունը ստացել է «Աուրա» անվանումը: Դրա հիմքում ընկած են արհեստական բանականության տեխնոլոգիաները, ներառյալ՝ խորը ուսուցման ժամանակակից լեզվական նեյրոցանցային մոդելը, որը հետազոտել է իրական զեղծարարների հազարավոր խոսակցություններ։

«Աուրա»-ն արդեն հասանելի է SberMobile-ի բաժանորդներին: Ծառայությունը միացրած հաճախորդների զանգերը կվերլուծի արհեստական բանականությունը. չարագործների բացահայտման դեպքում բաժանորդը կլսի ձայնային հաղորդագրություն. «Ուշադրություն, հավանաբար, այս զանգը կատարվել է զեղծարարի կողմից»:

Տեխնոլոգիայի ուսուցումն իրականացվել է «Սբեր»-ի կիբեռանվտանգության տվյալների բազայի հիման վրա, դրա ուսուցումը շարունակվում է նոր նյութերի վրա եւ բարելավվում է յուրաքանչյուր նոր զանգի հետ:

Պիլոտային նախագծի շրջանակում «Աուրա»-ն ցուցադրել է խարդախ գործողությունների հայտնաբերման 80%-անոց ճշգրտություն, իսկ մոդելի անտեղի միացման ցուցանիշը եղել է 1%-ից էլ պակաս:

2021 թվականի առաջին կիսամյակի վիճակագրությունը վկայում է, որ անհայտ համարներից ստացվող զանգերի ավելի քան 70%-ը գալիս է զեղծարարներից: Ամեն ամիս նրանք իրենց վստահած քաղաքացիների հաշիվներից հանում են 3,5-ից մինչեւ 5 միլիարդ ռուբլի:

«Հաճախորդների տվյալների պաշտպանությունն ու անվտանգությունն այսօր SberMobile-ի համար առաջնահերթ խնդիր է: Հետեւաբար, մենք ուշադիր ենք վերաբերվում խարդախության կանխարգելման ու մեր բաժանորդների գաղտնի տվյալների պաշտպանության հարցերին: Հաճախորդների վստահության պահպանումը եւ ցանկացած միջադեպի կանխումը, որը կարող է խաթարել նման վստահությունը, դարձել է բոլորիս հիմնական խնդիրը»,- նշել է SberMobile-ի գլխավոր տնօրեն Ռուսլան Գուրջիյանը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 130660
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW