Հայկական արմատներով ամերիկյան Collectly ֆինտեխ ստարտափը, որն օպտիմալացնում է բժշկական հաստատությունների եւ հիվանդների միջեւ փոխհաշվարկների գործընթացը, ներգրավել է $3 մլն ծավալի ներդրումներ:Ինչպես հաղորդում է Сnews.ru-ն, ներդրումային փուլը գլխավորել է TMT Investments վենչուրային հիմնադրամը:Collectly-ն նորարարական գործիք է նրանց համար, ովքեր ցանկանում են պարզեցնել բժշկական ծառայությունների դիմաց հաշիվների ներկայացման գործընթացը, բարձրացնել վճարումների հավաքագրման մակարդակը եւ բարելավել հիվանդների սպասարկման որակը:Շատ հաճախորդներ ավելորդ ծախսեր են կրում վճարման գործընթացների վատ կառուցված լինելու պատճառով, ուստի ԱՄՆ-ում բուժսպասարկման համար ծախսերը կազմում են $3,33 տրլն՝ երկրի ՀՆԱ-ի 18%-ը: Ստարտափի խնդիրն է բարելավել իրավիճակը` նվազեցնելով առողջապահական ծախսերը:«Collectly-ի թիմն արդեն հասել է բարձր ցուցանիշների ԱՄՆ-ի առողջապահական լայն շուկայում: Մենք ուրախ ենք, որ ներդրողները տեսնում են ընկերության հետագա աճի ներուժը եւ պատրաստ են աջակցել մեր զարգացմանը: Ներդրումների նոր փուլը կօգնի մասշտաբացնել բիզնեսը նոր մակարդակում եւ ուժեղացնել թիմը նոր տաղանդներ ներգրավման հաշվին»,- ասել Collectly-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Լեւոն Բրուտյանը:Մոտ ապագայում Collectly-ն նախատեսում է բիզնեսի մասշտաբացում. 30 նոր բժշկական ERP համակարգերի հետ ինտեգրում, պայմանագրերի կնքում խոշոր հիվանդանոցների եւ բժշկական խմբերի հետ: Բացի այդ, բիզնեսի ակտիվ աճի համար, Collectly-ն ակտիվորեն ներգրավում է կադրեր՝ առաջին հերթին ինժեներներ Ռուսաստանից:«Մենք ուրախ ենք մասնակցել Collectly-ի ներդրումային նոր փուլին: Նախագիծը լուծում է կարեւոր խնդիր բժշկական ոլորտի համար՝ վաղուց հնացած վճարման մեխանիզմը փոխարինելով նոր տեխնոլոգիաներով: Հիանալի թիմն ու նորարարական պրոդուկտը կօգնեն ընկերությանը դինամիկ զարգանալ ԱՄՆ շուկայում»,- ասել է TMT Investments-ի համահիմնադիր եւ կառավարիչ գործընկեր Արտյոմ Ինյուտինը:Collectly-ն հիմնադրվել է 2016 թվականին՝ Լեւոն Բրուտյանի (գործադիր տնօրեն) եւ Մաքսիմ Միզոտինի (տեխնիկական տնօրեն) կողմից: Ֆինտեխ ընկերությունը սպասարկում է ավելի քան 300 կլինիկա եւ օրական 150 000 վճարումներ է մշակում: Վերջին մեկ տարվա ընթացքում ընկերության հասույթն աճել է 3,5 անգամ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 54101