ՌԴ բանկերը կգործարկեն ուրիշի քարտից բանկոմատում կանխիկացման գործառույթը
18.05.2021 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ iphones.ru

Բանկի մոբայլ հավելվածում հնարավոր կլինի գեներացնել QR կոդ՝ որոշակի գումար ստանալու համար, այն ուղարկել ընկերոջը, ով կկարողանա բանկոմատում գումար ստանալ՝ սքանավորելով կոդը: Նույն կերպ հնարավոր կլինի համալրել հաշիվը:
Այս տեխնոլոգիայի դրական կողմերն են արագությունն ու հարմարավետությունը, սակայն փորձագետները զգուշացնում են խարդախության ռիսկերի մասին:
«Կանխիկ գումար մուտքագրելու եւ ստանալու այս միջոցն էապես ընդլայնելու է բանկոմատների հնարավորությունները, որոնցից կարող են օգտվել այն մարդիկ, ովքեր ոչ միայն իրենց հետ չեն վերցրել քարտեր, այլեւ կարող են ընդհանրապես բանկի հաճախորդ չլինել: Ծառայության պահանջարկը մեծ կլինի, եւ նման գործառույթը թույլ կտա կազմակերպությանը ներգրավել նոր հաճախորդների, ովքեր հետաքրքրված են նման ծառայությամբ»,- նշել է բանկերից մեկի ներկայացուցիչը:
Այս գործառույթը թույլ կտա կանխիկացնել գումարն ամբողջովին անհպում եւ կընդլայնի գումար ստանալու հնարավորություններն այն մարդկանց համար, ովքեր չունեն բանկային քարտեր: Այնուամենայնիվ, ծառայությունը լրացուցիչ ռիսկեր է պարունակում. օրինակ՝ երրորդ անձանց QR կոդերի ապօրինի փոխանցման հավանականություն եւ հեռախոսային խարդախության տարբեր ձեւեր:
Ներկայումս նման համակարգ ունի միայն «Տինկոֆ»-ը: Ֆինանսական հաստատության հաճախորդները կարող են QR կոդ գեներացնել հավելվածի ներսում եւ ուղարկել այն հարազատին, ընկերոջը կամ ցանկացած այլ անձի: Ծառայության միջոցով ամսական իրականացվում է շուրջ 3,5 մլրդ ռուբլի ծավալով մոտ 40 հազ. գործարք, տեղեկացրել է «Տինկոֆ»-ի մամուլի ծառայությունը: Միաժամանակ, բանկոմատներում կա QR կոդով կանխիկացման սահմանափակում. մեկ գործարքի համար ոչ ավել, քան 150 հազ. ռուբլի:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: