Գործարկվել է աշխարհում առաջին անդրսահմանային արագ վճարումների համակարգը

29.04.2021 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սինգապուր #Թաիլանդ #արագ վճարումներ

Սինգապուրի դրամավարկային վարչությունը եւ Թաիլանդի Բանկը հայտարարել են աշխարհում առաջին անդրսահմանային արագ վճարումների համակարգի գործարկման մասին:


ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է երկու երկրների կենտրոնական բանկերի այսօր տարածած համատեղ հայտարարության մեջ:

«Սինգապուրի PayNow համակարգը եւ Թայլանդի PromptPay-ը հնարավորություն կտան բջջային հեռախոսահամարին փոխանցել օրական մինչեւ հազար սինգապուրյան դոլար ($755)»,- ասված է հաղորդագրությունում:

«Միջնորդավճարը կկազմի 3%-ից 5%՝ կախված փոխանցման ծավալից, սակայն զգալիորեն ցածր կլինի փոխանցման ծառայությունների միջին դրույքաչափերից, որոնք կազմում են մոտ 11%»,- նշել են երկու երկրների ֆինանսական գերատեսչություններում:

«Հաճախորդները ստիպված չեն լինի նշել ստացողի լրիվ անունը եւ բանկային տվյալները. փոխանցումները կկատարվեն հեռախոսահամարով՝ բջջային հավելվածների միջոցով»,- ասված է հայտարարության մեջ: «Սա աշխարհում անդրսահմանային փոխանցումների առաջին նման փորձն է»,- ընդգծել են Դրամավարկային վարչությունում:

Գերատեսչության ղեկավար Ռավի Մենոնի խոսքով՝ «արագ վճարումների նախաձեռնությունը մեկնարկել է 2019-ին՝ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) շրջանակում»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 5342
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW