Ամերիկյան մի քանի բանկեր սկսել են տեղադրել տեսախցիկների համար նախատեսված ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս վերլուծել հաճախորդի վարքագիծը, վերահսկել աշխատակիցներին, ինչպես նաեւ հետեւել, թե ինչ է կատարվում բանկոմատներին կից տարածքում, գրում է Frank Media-ն՝ վկայակոչելով Reuters-ը:Բանկիրները մեծ հնարավորություններ են տեսնում արհեստական բանականության եւ դեմքի ճանաչման տեխնոլոգիաների օգտագործման մեջ: Նման տեխնոլոգիաներ փորձարկում են JPMorgan Chase-ը, Wells Fargo-ն, ինչպես նաեւ City National Bank of Florida-ն:«Մենք օգտագործում ենք դեմքի ճանաչման տեխնոլոգիան մոբայլ սարքերի վրա»,- ասել է City National-ի տեղեկատվության անվտանգության գծով տնօրեն Բոբի Դոմինգեսը: Հաջորդ տարվա սկզբին բանկը մտադիր է օգտագործել այս համակարգը՝ բանկոմատներում հաճախորդներին, ինչպես նաեւ մասնաճյուղերում գործավարներին նույնականացնելու համար:JPMorgan-ում հայտնել են, որ «տեսավերլուծական տեխնոլոգիայի փորձարկում է անցկացնում Օհայոյի մի քանի մասնաճյուղերում»: Համակարգչային տեսողության համակարգերի ներուժը բանկը սկսել էր գնահատել դեռ 2019թ.-ին՝ օգտագործելով սեփական մշակման ծրագրային ապահովումը՝ Նյու Յորքի եւ Օհայոյի մասնաճյուղերում արխիվային նյութերը վերլուծելու համար: Ըստ Reuters-ի աղբյուրի, բանկը մշակել է համակարգչային տեսողության սեփական տեխնոլոգիաները`օգտագործելով Google-ի, IBM-ի եւ Amazon-ի մշակումները: Բանկը նաեւ դիտարկել է պատրաստի համակարգերի տարբերակները AnyVision եւ Vintra ստարտափներից:Wells Fargo-ի ներկայացուցիչն էլ նշել է, որ տեսատեխնոլոգիան օգնում է կանխել խարդախությունները, բայց հրաժարվել է մանրամասներ ներկայացնել: Բանկն իր մասնաճյուղերում օգտագործում էր 3VR ընկերության ծրագրային ապահովումը՝ ուսումնասիրելու համար հանցագործությունների տեսագրությունները եւ չարագործների դեմքերը հայտնի հանցագործների բազայի հետ համեմատելու համար:ԱՄՆ հարավում գտնվող փոքր բանկերից մեկի անվտանգության ծառայության ղեկավարը պատմել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում բանկն իր գրեթե բոլոր մասնաճյուղերում ներդրել է տեսավերլուծության համար ծրագրային ապահովում: Այս տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նախազգուշացնել, օրինակ, բաց թողնված սեյֆերի մասին: Արտաքին հսկողությունը թույլ է տալիս տեսնել, թե ինչ է կատարվում բանկոմատների շուրջ եւ կանխել դեպքերը, երբ անօթեւանները ապաստան են պատրաստում բանկոմատի հովանի տակ:Բանկերը չեն պատմում, թե ինչպես են վերահսկում իրենց աշխատակիցներին: Նման մոնիթորինգն արդեն դարձել է 2020-ին Barclays-ի նկատմամբ բրիտանական կարգավորիչի կողմից հետաքննության առարկա:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 3919