Այս տարի անկանխիկ գործարքների մասնաբաժինը ՌԴ-ում կգերազանցի 70%-ը

07.12.2020 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ռուսաստան #անկանխիկ գործարքներ
2020թ. արդյունքներով անկանխիկ գործարքների մասնաբաժինը Ռուսաստանում կարող է գերազանցել 70%-ը. առաջին կիսամյակում այդ ցուցանիշն արդեն կազմել է 69%:

Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, անկանխիկ գործարքների քանակն ու ծավալն ավելանում է 2008թ.-ից, երբ վիճակագրությունը նոր էր սկսել վարվել: Այսպես, ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով, 2018թ. ապրանքների եւ ծառայությունների դիմաց քարտերով վճարումների քանակն աճել է 41%-ով՝ 17-ից մինչեւ 24 մլրդ գործարք, իսկ ընդհանուր ծավալն ավելացել է 14%-ով՝ կազմելով 47,6 մլրդ ռուբլի:   

2019թ. ցուցանիշները եւս վկայում էին կայուն աճի մասին. քանակն աճել է 35%-ով՝ մինչեւ 32 մլրդ գործարք, իսկ ծավալն ավելացել 12,5%՝ կազմելով 53,6 մլրդ ռուբլի:

Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ անկանխիկ գործարքների մասնաբաժինը մանրածախ առեւտրի ոլորտում կշարունակի աճել, այդ թվում Արագ վճարումների համակարգի զարգացման եւ առաջմղման շնորհիվ:



Կենտրոնական բանկի Արագ վճարումների համակարգը գործարկվել է 2019թ. փետրվարին: Սկզբնական փուլում բանկերի հաճախորդներն այդ համակարգի օգնությամբ կարող էին հեռախոսահամարով միմյանց գումար փոխանցել: Այնուհետեւ հնարավոր դարձավ գործարքներ իրականացնել իրավաբանական անձանց ուղղությամբ՝ վճարելով գնումների դիմաց, այդ թվում QR կոդի միջոցով: Ապագայում նախատեսվում է նաեւ գործարկել իրավաբանական անձանց միջեւ փոխանցումների գործառույթը պետության օգտին, այսինքն՝ Արագ վճարումների համակարգի միջոցով հնարավոր կլինի վճարել տուգանքներն ու հարկերը:

Համաշխարհային մակարդակով անկանխիկ գործարքների քանակը 2018թ. մինչեւ 2019թ. աճել է շուրջ 14%-ով եւ կազմել 708,5 մլրդ գործարք: Capgemini ընկերության «World payments report» հետազոտության համաձայն՝ սա դարձել է աճի ամենաբարձր տեմպը վերջին տասնամյակում: Այսպես, ըստ զեկույցի, այս ցուցանիշներով առաջատար է դարձել  Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը: Սա բացատրվում է տեխնոլոգիաների տարածմամբ, էլեկտրոնային դրամապանակների ներդրմամբ, մոբայլ եւ QR կոդի միջոցով վճարումների կիրառմամբ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 21438
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW