Visa միջազգային վճարային համակարգը ռուսաստանյան մասնակից բանկերին նամակ է հասցեագրել՝ պարտավորեցնելով մինչեւ 2021թ. սեպտեմբերի 30-ը հաճախորդների համար հասանելի դարձնել հեռախոսահամարով դրամական փոխանցումների ծառայությունը:Ներկայումս այդ հնարավորությունը բանկերի ցանկությամբ է, եւ այդքան էլ պահանջված չէ: Վճարային համակարգը մտադիր է խիստ պահանջ սահմանել՝ հնարավորություն ստանալով վստահորեն մրցակցության մեջ մտնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի սրընթաց թափ հավաքող Արագ վճարումների համակարգի հետ: Փորձագետների գնահատականով՝ Ռուսաստանում Visa-ին բաժին է հասնում քարտային վճարումների մոտ 45%-ը: Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, այսպիսով՝ Visa-ն փաստացի ուղիղ մրցակցության մեջ է մտնում Արագ վճարումների համակարգի հետ, որը նախատեսում է քաղաքացիների միջեւ հեռախոսահամարով փոխանցումներ գրեթե ցանկացած բանկ:«Visa ընկերությունը կանոնավոր եւ ժամանակին տեղեկացնում է իր հաճախորդներին բոլոր տեխնիկական պահանջների մասին, որոնք անհրաժեշտ են բանկերի ուղղությամբ Visa համակարգի շրջանակում վճարային լուծումների ճիշտ աշխատանքի համար: Տվյալ դեպքում խոսքը գնում է Visa վճարային համակարգի մասնակից բանկերի համար հեռախոսահամարով դրամական փոխանցումների արդեն իսկ գոյություն ունեցող ծառայության մասին»,- պարզաբանել են ընկերությունում: Պարբերականը նշում է, որ այդպիսով մինչեւ 2022թ. Visa-ն ստիպված կլինի պայքարել Արագ վճարումների համակարգի հետ հեռախոսահամարով այն դրամական փոխանցումների համար, որոնց ծավալը կգերազանցի ամսական 100 հազ. ռուբլին: Ներկայումս Արագ վճարումների համակարգի շրջանակում մինչեւ 100 հազ. ռուբլի փոխանցումներն անվճար են, սակայն 2022թ.-ից հետո կդառնան վճարովի:Արագ վճարումների համակարգը գործարկվել էր 2019թ. սկզբին: Համակարգի գլխավոր մրցակիցը Սբերբանկն էր: Ռուսաստանի ԿԲ-ն երկար ժամանակ չէր կարող պայմանավորվել այդ ֆինանսական կառույցի հետ համակարգին միանալու շուրջ: Խնդիրը հաջողվել էր լուծել միայն 2020թ. գարնանը: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 10318