Ջասթին Թիմբերլեյքը ներդրում է կատարել ամերիկյան ֆինտեխ ստարտափում
04.12.2020 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ GettyImages

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սան Ֆրանցիսկոյում գործող Step ֆինտեխ ստարտափը դեռահասներին առաջարկում է բանկային հաշիվ, որին կցված է վճարային քարտ: Ընկերությունը հնարավորություն է տալիս ծնողներին իրական ժամանակում հետեւել հաշվի մնացորդներին եւ վճարային ակտիվությանը, գումար ավելացնել իրենց երեխաների հաշիվներին, ինչպես նաեւ կառավարել եւ արգելափակել քարտը:
Ընկերության ծառայություններից արդեն օգտվում է 500 000 հաճախորդ: Ներգրավված միջոցները կօգտագործվեն թիմի զարգացման եւ տեխնոլոգիաներում ներդրում կատարելու համար:
«Step-ը երեխաներին եւ դեռահասներին ուղղված մի քանի նոր ամերիկյան բանկային հավելվածներից մեկն է. ընկերություններն ԱՄՆ-ում ցանկանում են օգուտ քաղել թվային վճարումների եւ էլեկտրոնային առեւտրի գլոբալ զարգացումից: Step-ը մրցակցում է Greenlight, Copper եւ JPMorgan Chase & Co ընկերությունների ծառայությունների հետ: Վերջիններս հայտարարում են, որ ձգտում են երեխաների եւ իրենց ծնողների համար հեշտացնել գործարքներն արագ աճող անկանխիկ տնտեսությունում՝ միաժամանակ տրամադրելով ֆինանսական գրագիտության ավելի ժամանակակից գործիքներ»,- գրում է գործակալությունը:
«Որպես մարդ, որի մոտ միշտ չէ որ եղել է ֆինանսական կայունություն եւ որը երիտասարդ տարիքում այս ոլորտում շատ սխալներ է գործել, ես գիտակցում եմ ֆինասական կրթության եւ բոլորի համար աշխատող տնտեսական հարթակներին հասանելիության կարեւորությունը»,- ասել է Step-ի գործող ներդրողներից մեկը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: