Visa վճարային համակարգը հայտարարել է Conferma Pay էլեկտրոնային վճարումների մատակարարի հետ համագործակցության մասին՝ Visa Commercial Pay ծառայության գործարկման համար, որն իրենից ներկայացնում է B2B հատվածին ուղղված վճարային լուծումների փաթեթ: Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, Commercial Pay-ի գործիքները հնարավորություն են տալիս ընկերություններին ավելացնել դրամական հոսքերը եւ վերացնել «հնացած ձեռքով կատարվող գործընթացները»:Իր բնույթով Visa Commercial Pay-ը հանդիսանում է հերթական կորպորատիվ քարտային ծրագիր: Այն հնարավորություն կտա աշխատակիցներին հատուկ վիրտուալ քարտերի օգնությամբ վճարել կորպորատիվ ծախսերը: Ընկերություններն իրենց հերթին հնարավորություն կստանան հետեւել իրենց աշխատակիցների ծախսերին՝ դրամական հոսքերն ավելացնելու եւ ռիսկերը նվազեցնելու նպատակով: Visa Commercial Pay-ի կազմի մեջ են մտնում ֆինանսական հաստատություններին եւ իրենց հաճախորդներին ուղղված երեք B2B պրոդուկտներ.Visa Commercial Pay Mobile. մոբայլ հավելված, որն իրենից ներկայացնում է կորպորատիվ պահանջների նպատակով թողարկված Visa վիրտուալ քարտերը պահելու համար թվային դրամապանակ: Հավելվածը հնարավորություն կտա աշխատակիցներին վճարել աշխատանքի հետ կապված ծախսերը ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ռեժիմում:Visa Commercial Pay Travel. լուծում, որը հնարավորություն կտա ընկերություններին կենտրոնացված կերպով կառավարել գործուղման ծախսերը: Ինչպես նշում է Visa-ն, այս լուծումը ինտեգրվում է հյուրանոցների եւ ավիատոմսերի ամրագրման գործընթացներին՝ տրամադրելով ղեկավարներին աշխատակիցների ծախսերի մասին ընդլայնված տվյալներ: Օրինակ, այն հնարավորություն է տալիս անցկացնել ծախսերի ավտոմատացված ստուգում: Visa Commercial Pay B2B. ծառայություն, որը դիրքավորվում է որպես Visa-ի եւ Conferma Pay-ի հնարավորությունները համատեղող հարթակ: Այն ունի մի շարք գործառույթներ, որոնք թույլ են տալիս ընկերություններին ղեկավարել դրամական հոսքերը եւ հավաքել տվյալների ընդլայնված փաթեթ, որն այնուհետեւ հնարավոր կլինի օգտագործել հաշվետվությունը ստուգելու համար: Այս լուծումը հնարավոր կլինի օգտագործել ինչպես ինքնուրույն ծառայություն, այնպես էլ ինտեգրել մատակարարումների կառավարման արտաքին համակարգի հետ: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 18110