Իսպանական Santander բանկը գնում է գերմանական Wirecard ֆինտեխ ընկերության տեխնոլոգիական հարթակը, որն այս տարվա հունիսին հայտարարել էր իր սնանկության մասին:Ինչպես հաղորդում է Frank Media-ն, գործարքը կարող է ավարտվել մինչեւ տարեվերջ, սկզբից այն պետք է հավանության արժանանա հակամենաշնորհային մարմինների կողմից: Կողմերը չեն բացահայտում գործարքի գումարի չափը: Reuters-ի տվյալներով՝ այն կարող է կազմել մոտ €100 մլն:Wirecard հարթակը վճարային լուծումներ է առաջարկում ռիթեյլերներին (մասնավորապես, էքվայրինգի ուղղությամբ): Նոր ակտիվի օգնությամբ Santander-ն ուզում է ընդլայնել իր Getnet վճարային ընկերության էքսպանսիան Եվրոպայում՝ էլեկտրոնային առեւտրում աշխատանքի, ինչպես նաեւ առեւտրի սպասարկման եւ վճարային ծառայությունների զարգացման համար: Գործարքի արդյունքում Wirecard-ի շուրջ 500 աշխատակից կմիանան Santander-ին: Վճարային բիզնեսի գնումը չի նշանակում, որ Santander-ը իրավաբանական պատասխանատվություն կկրի Wirecard AG-ի եւ Wirecard Bank AG-ի «կամ իրենց կողմից անցյալում կատարած գործողությունների» համար, նշում է իսպանական բանկը:Wirecard-ը հայտարարել էր սնանկության մասին 2020թ. հունիսին, այն բանից հետո, երբ ֆինտեխ ընկերության աուդիտորները €1,9 մլրդ-ի կորուստ էին հայտնաբերել իր հաշիվների վրա: Սնանկության գործով կառավարիչներն արդել վաճառել են Wirecard-ի հիմնական բիզնեսները Բրազիլիայում, Ռումինիայում եւ Հյուսիսային Ամերիկայում: Ներկայումս նրանք նախավաճառքային աշխատանքներ են վարում Ասիայում, Հարավային Աֆրիկայում եւ Թուրքիայում գտնվող ակտիվների նկատմամբ: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 19961