KPMG. «Մանրածախ բանկինգի ապագան»

16.11.2020 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#KPMG #մանրածախ բանկինգ
Ներկայացնում ենք հատվածներ KPMG-ի «Մանրածախ բանկինգի ապագան» զեկույցից՝ հրապարակված Frank Media կայքում։

Բանկային հատվածում տեղի են ունենում ակտիվ փոփոխություններ. շահութաբեր մնալու համար բանկերին անհրաժեշտ է փոխել իրենց բիզնես մոդելները։ Ապագայում հաջողակ կլինեն այն բանկերը, որոնք կընտրեն երեք մոդելներից որեւիցե մեկը։

Ունիվերսալ բանկեր

Դասական ունիվերսալ բանկերի մարժան սեղմվում է գործառնական բարձր ծախսերի եւ միջնորդավճարների չափի ու գործառնական եկամուտների վրա ճնշման հաշվին։ Սակայն բանկերը կարող են օգտագործել իրենց ռեսուրսներն ու հաճախորդների մասին կուտակած մեծ ծավալի տվյալները էկոհամակարգեր ստեղծելու համար։ Օրինակ, գործարքների մասին տվյալների շնորհիվ բանկերը կարող են ավելի լավ հասկանալ իրենց հաճախորդներին եւ առաջարկել անհրաժեշտ ծառայություններ, մասնավորապես, ծախսերի կառավարման հետ կապված։

Ունիվերսալ բանկերը կպահպանեն իրենց մասնաճյուղերի մի մասը ունեւոր հաճախորդներին սպասարկելու համար, որոնց անհրաժեշտ է անձնական շփում մենեջերների հետ։ Արդյունավետության բարձրացման համար մնացած ծառայությունները պետք է լինեն հնարավորինս ավտոմատացված։

Գործառնական բիզնեսի վրա կենտրոնացած բանկեր

Այս բանկերը եւս տեղյակ են հաճախորդների վճարային վարքագծի մասին, սակայն իրենց բիզնես մոդելը ուղղված է դեպի unit economics. մեկ գործարքի արժեքը պետք է ծածկվի եկամուտով, որպեսզի բանկը շահութաբեր լինի։ Այս բանկերի հաջողությունը կախված է Open Banking հայեցակարգի իրագործումից եւ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ գործակցությունից, ինչի շնորհիվ կավելանա վճարումների քանակն ու ծավալը։

«Արտաքին» բանկեր

«Արտաքին» բանկերը գործում են ոչ թե որպես ինքնավար օբյեկտներ, այլ հանդիսանում են անտեսանելի գործակալներ Ինտերնետ իրերի (IoT) սարքերում։ Իրենք ապահովում են վճարումների իրականացումը, ինչպես նաեւ հասանելիություն ունեն հաճախորդների վարքագծի եւ սովորությունների մասին տեղեկատվությանը։ «Արտաքին» բանկերի ծառայությունները նպաստում են էկոհամակարգերի զարգացմանը, օրինակ՝ Samsung եւ Microsoft։ Որոշ ավանդական բանկեր արդեն ուսումնասիրում են «արտաքին» բանկի մոդելը։

KPMG-ն բանկերին առաջարկում է 8 գործողություն բիզնեսը զարգացնելու համար։  

- Օգտագործել հաճախորդների մասին տվյալները, ընդլայնված վերլուծությունը՝ համալիր լուծումներ մշակելու համար։

- Արդյունավետ կառավարել բիզնեսը եւ արագ որոշումներ ընդունել՝ հաճախորդներին տրված խոստումները կատարելու համար։

- Ներգրավել այլ ընկերություններ եւ համատեղ աշխատել նոր ծառայությունների եւ պրոդուկտների վրա՝ արագացնելու համար նոր ծառայությունների շուկա դուրս գալը, ինչպես նաեւ նվազեցնելու համար ծախսերն ու ռիսկերը։

- Ստեղծել ինտելեկտուալ եւ ճկուն ծառայություններ, տեխնոլոգիաներ ու հարթակներ՝ անվտանգ, ընդլայնվող եւ տնտեսող լուծումների օգնությամբ հաճախորդների կարիքները բավարարելու համար։

- Ստեղծել հաճախորդամետ կազմակերպություն եւ ձեւավորել մշակույթ, որը կոգեշնչի աշխատակիցներին աշխատել հաճախորդների պահանջների բավարարման ուղղությամբ եւ կբարձրացնի բանկի բիզնեսի արդյունավետությունը։

- Մշակել արժեքավոր առաջարկներ սպառողների համար՝ առավել գրավիչ հաճախորդների ներգրավելու եւ եկամուտի աճը խթանելու համար։

- Ստեղծել անթերի հաճախորդային փորձ։

- Համագործակցել գործող եւ հեռանկարային հաճախորդների հետ մարքեթինգի, վաճառքների եւ սպասարկման ոլորտներում, ինչպես նաեւ հետեւել այդ աշխատանքի արդյունքներին։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 21213
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW