«Յանդեքսը» կարող է բանկ եւ ֆինանսական էկոհամակարգ հիմնել

06.08.2020 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Յանդեքս
«Յանդեքսը» կարող է ստեղծել սեփական ֆինանսական էկոհամակարգը, գրում է «Վեդոմոստին»:

Հրապարակման մեջ նշվում է, որ ընկերությունը գրանցել է 17 ապրանքանիշ՝ «ЯБанк», «ЯКредит», «ЯБиржа», «ЯБрокер», «ЯВклад», «ЯКапитал», «ЯСтраховка», «ЯСчет», «ЯПортфель», «ЯСбережения», «ЯСейф», «ЯЭквайринг», «ЯПеревод», «ЯВалюта», «ЯТрейд», «ЯАкции» եւ «ЯКэш».

Թերթը գրում է, որ սեփական ֆինանսական էկոհամակարգի ստեղծումը կարող է լինել «Яндекс.Деньги»-ի կորստի հետեւանք. հուլիսին ընկերությունը վաճառեց այդ սերվիս Սբերբանկին:

«Яндекс.Деньги»-ն գրանցված էր որպես ոչ բանկային վարկային հաստատություն եւ ներկայանում էր որպես էլեկտրոնային վճարային համակարգ: Այժմ «Յանդեքսը» ցանկանում է մատուցել բանկային ծառայություններ, ինչպես նաեւ մուտք գործել ներդրումների եւ ապահովագրության ոլորտներ։

«Յանդեքսում» հրաժարվեցին մեկնաբանել նոր նախագծերի մեկնարկի ժամկետները։

«Մենք հաճախ գրանցում ենք ապրանքանիշեր կամ արտոնագրեր, բայց դրանցից ոչ բոլորն են կիրառվում ապագայում: Դա նորմալ պրակտիկա է խոշոր ՏՏ  ընկերությունների համար»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 11265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW