Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ «Սֆերա» բանկի նախկին ղեկավար, «Արեւելյան» բանկի ՓՄՁ բլոկի պատասխանատու Նիկոլայ Պետելինի հոդվածից՝ հրապարակված Frank Media կայքում:Որպես բանկիրի, ինձ առաջին հերթին հետաքրքրում է մարդու՝ փողերի միջոցով աշխարհի հետ հաղորդակցման եղանակը: Ֆինտեխի նոր դարաշրջանը, ավանդական բանկային համակարգի քանդվելը, բանկերի մահը՝ սրանք ֆինանսական ԶԼՄ-ների եւ առաջատար համաշխարհային խորհրդատվական գործակալությունների զեկույցների արդեն սովորական դարձած վերնագրերն են: Բայց ի՞նչ է իրականում տեղի ունենում: Ինչպես է փոխվում հաճախորդըՍկսեմ ամենակարեւորից: Ո՞վ է նա՝ ժամանակակից հաճախորդը: Ի՞նչ է նա սպասում բանկից: Նա արդեն հոգնել է ամեն վայրկյան օգտագործվող տեղեկատվության առատությունից: Դրա հետ մեկտեղ, նա ցանկանում է ազդել իրեն շրջապատող աշխարհի վրա՝ օգտագործել միայն իրեն հետաքրքրող բովանդակությունը կամ ինքնուրույն ստեղծել այն, աջակցել բնապահպանական նախաձեռնություններին, ներդնել նոր տիպի արժույթների մեջ կամ պարզապես ներդրումներ անել:Մարդկային դեմքով ֆինտեխ նախագծերըՀարյուրավոր ֆինտեխ նախագծեր ամբողջ աշխարհով պատրաստ են բավարարել տարբեր կարիքներ. կուտակել եւ ճիշտ ներդրումներ անել, վճարումներ կատարել եւ երկրից երկիր գումար փոխանցել, արտարժույթ գնել եւ խաղալ արժեթղթերի շուկայում: Ինձ համար այս միտումները պատկերող ամենավառ նախագծերի շարքում է, օրինակ Gugu.ai աֆրիկյան նախագիծը՝ AI բոթը խաղային ձեւաչափով օգնում է օգտատիրոջը օպտիմալացնել ծախսերը եւ ճիշտ ուղենշել ֆինանսական նպատակները: Առաջին հերթին, ինձ դուր է գալիս, որ այս նախագիծը ծագումով Աֆրիկայից է. մենք սովորել ենք կարծել, որ Ֆինտեխը՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Սինգապուրի, Չինաստանի մասին է: Սակայն տեխնոլոգիաներն այդ երկրների սահմաններից դուրս են եկել: Եվս մեկ հաջողված օրինակը՝ Emma նախագիծն է: Սա անձնական ֆինանսների կառավարման հավելված է, որն իրեն հայտարարում է ձեր ամենալավ «ֆինանսական ընկեր»: Հավելվածը հնարավորություն է տալիս ժամանակին կանգ առնել՝ դադարել գումար ծախսել, եթե մինչեւ աշխատավարձ ստանալը դեռ երկար ժամանակ կա: Սրանք «մարդկային դեմքով» նախագծեր են, որոնք նպատակ չունեն «գումար քաշել», այլ օգնում են օգտատիրոջը վերահսկել իր ֆինանսական հոսքերը, սովորեցնում եւ ստեղծում են իրական արժեքներ հաճախորդների համար: (Ոչ)բանկերըՄեկ այլ ոչ պակաս հետաքրքիր միտումը՝ IT հսկաներն են, որոնք տիրապետում են հաճախորդի վարքագծի մասին հսկայական քանակության տեղեկատվությանը: Վերջիններս օգտագործել են իրենց գիտելիքներն ու տեղափոխվել են նոր բանկինգի ոլորտ (Cache նախագիծը Google-ից, Apple վարկային քարտի գործարկումը, Facebook Pay-ը, Alipay-ը), որը հաճախորդը հաճախ չի նկատում:Օրինակ, Apple օգտագործողները հայտնի են իրենց նվիրվածությամբ վերջինիս բրենդին եւ պրոդուկտներին: Օգտվելով տեխնիկայով եւ, իմ կարծիքով, հաճախորդի շուրջ կառուցված իսկական էկոհամակարգով, օգտատերերը հեշտությամբ ընդունեցին նաեւ բրենդի կողմից ներկայացված ֆինանսական ծառայությունները: Բոլոր նրանք, ովքեր ակտիվորեն օգտագործում են Facebook-ի հնարավորությունները (Instagram եւ WhatsApp) արդեն վաղուց պատրաստ էին չլքել հավելվածները՝ դրանց միջոցով գումար փոխանցելու եւ գնումներ կատարելու համար:Ըստ էության IT ընկերությունները վերածվեցին (ոչ)բանկերի, որոնք տրամադրում են բանկային ծառայություններ՝ հմտորեն «ներկառուցվելով» իր օգտատիրոջ կյանքում:(Ոչ)բանկերի շարքում հայտնվեցին նաեւ փոքր ֆինտեխ ստարտափները, որոնք սպասարկում են հաճախորդի մեկ կամ մի քանի լոկալ պահանջները: Օրինակ, ամերիկյան Tala ստարտափը, որը փոքր վարկեր է տրամադրում վարկային պատմություն չունեցող մարդկանց: Ապագան ավելի մոտ է, քան թվում էԲիզնեսի համար բանկինգը եւս փոխվում է. այսօր օգտատերն անկեղծորեն զարմանում է, թե ինչու իրեն որպես ֆիզիկական անձի մշտապես ուղարկվում են բանկի հատուկ առաջարկները, այն դեպքում, երբ անցում կատարելով բիզնեսի համար իր բանկը, նա մի քանի տարով հետ է ընկնում: Բանկերը հին բարի ավանդույթի համաձայն՝ փորձում են բաժանել հաճախորդին ֆիզիկական անձի եւ իր բիզնեսի (փոքր բիզնեսի դեպքում դա հատկապես տարօրինակ է): Վստահ եմ, որ այն բանկը, որն առաջինը լիարժեք կգնա business2human ճանապարհով եւ այլեւս չի կիսի հաճախորդի կյանքը՝ հնարավորություն տալով իրեն արագ անցում կատարելու «աքաունթների» միջեւ, նա պարզապես ճեղքում կանի: Աշխարհն այլեւս նախկինը չի լինի. փոփոխություններն աննկարագրելի արագությամբ են տեղի ունենում, բայց ակնհայտ է, որ շատերը հասցնում են այս ամենի հետեւից՝ ամեն օր ստեղծելով նոր ծառայություններ, ռեկորդային արագությամբ հավաքելով բազմամիլիոն հաճախորդային բազաներ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 9803