Evocabank-ը՝ 2020թ. Լավագույն թվային բանկը Հայաստանում

11.05.2020 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Evocabank #Global Banking and Finance Review #Լավագույն թվային բանկը Հայաստանում
Evocabank-ը 2-րդ տարին անընդմեջ Global Banking and Finance Review ամսագրի կողմից ճանաչվել է 2020թ. Լավագույն թվային բանկը Հայաստանում:

Ինչպես նշել են բանկում, ամեն տարի ամսագիրը մրցանակներ է շնորհում փորձառությամբ եւ շարունակական զարգացմամբ աչքի ընկած ընկերություններին։

Մրցանակաբաշխության ժյուրին՝ բաղկացած հետազոտական թիմից, խմբագրից եւ հրատարակչից, ուսումնասիրում է անվանակարգերի թեկնածուներին՝ ըստ հստակ սահմանված չափանիշների, այնուհետեւ ընտրում հաղթողին։

Global Banking & Finance Review-ի մրցանակն արտացոլում է ընկերության նորարարությունը, ձեռքբերումները, ռազմավարությունը, առաջադեմ եւ ոգեշնչող փոփոխությունները։

Evocabank-ը ստացել է Global Banking & Finance Review-ի մրցանակը նաեւ 2019թ․։

«Ի դեպ, Evocabank-ը 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում նաեւ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից»,- նշել են բանկում։

 Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առաջատար օնլայն եւ տպագիր ամսագիր է։ Այն 2010թ․-ից ներկայացում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի՝ բենքինգ, բրոքերային գործարքներ, ֆոնդեր, կորպորտատիվ կառավարում, նախագծերի ֆինանսավորում, միացումներ ու միավորումներ, հարկեր ու հաշվապահություն, ներդրումներ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն եւ այլ ակտուալ թեմաների մասին։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 6468

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW