Google-ը «խելացի» դեբետային քարտ է մշակում

25.04.2020 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Google #քարտ
Google-ը մշակում է սեփական «խելացի» դեբետային քարտը, գրում է BFM.ru կայքը՝ վկայակոչելով TechCrunch-ի աղբյուրները։

«Բիզնես գաղափարը շատ պարզ է․ Android-ի յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն կունենա ձեւակերպել ընկերության դեբետային քարտը։ Google քարտի հեռանկարները վատը չեն, հատկապես, որ Android-ով աշխատող սարքերից, Google-ի հաշվարկով, աշխարհում օգտվում է 2,5 մլրդ մարդ։ Եվ, իհարկե, պետք չէ հետ մնալ իր գլխավոր մրցակցից՝ Apple-ից, որն իր քարտը ներկայացրել էր դեռեւս անցյալ տարի»,- գրում է պարբերականը։


«Այսպիսի սմարթֆոն քարտերի առավելությունը նրանում է, որ դրանցով շատ ավելի ձեռնտու է օգտվել մոբայլ հարթակների ծառայություններից։ Ճիշտ է, Google-ի դեպքում դա դեռեւս տեսական բնույթ է կրում։

Կկցվեն հետաքրքիր ծառայություններ, եւ, երեւի, կլինեն որոշակի առավելություններ, ուստի կյանքի իրավունք այս քարտը, անշուշտ, կունենա եւ կգտնի իր հաճախորդներին։ Այն օգտատերերը, որոնք ակտիվորեն օգտվում են Apple-ից, երեւի, ավելի շատ հակված կլինեն օգտագործել Apple քարտը։ Նրանք, ովքեր օգտվում են Android-ից, երեւի, ավելի շատ կնախընտրեն Google-ը։ Եվ, իհարկե, բանկային քարտերն իրենց սովորական դասական տեսքով եւս կիրառություն կունենան։ Շատերի համար այդ քարտերը հարմար են եւ, կարծում եմ, իրենք կշարունակեն օգտվել դրանցից»,- ասել է անկախ փորձագետ, միջազգային վճարային համակարգերի մասնագետ Վլադիմիր Կոնոնովը։

Միաժամանակ նշվում է, որ մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում ընդամենը մոտ 3 մլն մարդ է ձեւակերպել Apple քարտ։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 18643
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW