Evocabank-ը առաջինն է Հայաստանում, որ միացել է ռուսական Սբերբանկի ակնթարթային փոխանցման համակարգին:Այսուհետ Сбербанк Онлайн բջջային հավելվածի օգտատերերը կոնտակտային տվյալներով՝ հեռախոսահամարով, կարող են գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան Evocabank-ի քարտերին:Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածում բացել «За рубеж - По номеру телефона на карту/счет» բաժինը եւ ընտրել Evocabank, ապա նշել գումարը ստացողի այն հեռախոսահամարը, որը կապված է նրա Evocabank-ի բանկային քարտի հետ:«Փոխանցման վճարը 1% է, իսկ առավելագույն փոխանցման գումարը՝ 50 000 ռուբլի օրական: Փոխանցումն իրականացվում է ռուբլիով, եւ գումարն ավտոմատ նստում է ստացողի քարտի արժույթով՝ վայրկյանների ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: «Հայաստանի Հանրապետությունը մեզ համար դրամական փոխանցումների էկոհամակարգի զարգացման կարեւոր ուղղություններից է, եւ մենք ուրախ ենք, որ Հայաստանում մեր առաջին գործընկերը՝ Evocabank-ը, միացել է մեզ: Մինչ այս Հայաստան գումար փոխանցելու այսպիսի հեշտ եւ արագ միջոց չկար, ուստի վստահ եմ, որ մեր հաճախորդները կգնահատեն սպասարկման բարձր որակը եւ գումարի ստացման արագությունը»,- նշել է Սբերբանկի վճարումների եւ փոխանցումների բաժանմունքի տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը:«Ռուսաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներ պարբերաբար գումար են փոխանցում Հայաստանում բնակվող իրենց բարեկամներին եւ հարազատներին: Մեր նոր թվային ծառայության շնորհիվ Evocabank-ի քարտապանները կկարողանան առանց տանից դուրս գալու՝ արագ եւ հարմարավետ կերպով, ստանալ գումար Ռուսաստանից:Հուսով ենք, որ Ռուսաստանի խոշորագույն բանկի հետ մեր համագործակցությունը մեր գործընկերների համար կապահովի ֆինանսական ծառայություններ ստանալու առավել հարմարավետ պայմաններ»,- ասել է Evocabank-ի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 9636