Եվրամիություն ֆինտեխ նախագծով մուտք գործելը կապված է հսկայական ծախսերի հետ, սակայն միայն այդ ճանապարհն անցած գործարարներն են հասկանում, թե որքան մեծ են իրականում ծախսերը:Բրիտանական Bilderlings ֆինտեխ հարթակի գործադիր տնօրեն Դմիտրի Կուվշինովը Rusbase պորտալին պատմել է, թե որքան գումար անհրաժեշտ կլինի ԵՄ-ում ֆինտեխ նախագծի գործարկման համար: Նյութում բերված թվերը միջինացված են, սակայն, ընդհանուր առմամբ, դրանցով կարելի է պատկերացում կազմել:- Ամբողջական լիցենզիա (միջնորդի ծառայություններ, լիցենզիայի արժեքն ու հարակից ծախսեր)՝ սկսած €50 հազ-ից: Եվրոպական ֆինտեխի երկու ամենահայտնի լիցենզիայի տեսակներն են՝ PI (Payment Institution, վճարային ինստիտուցիա) եւ EMI (Electronic Money Institution, էլեկտրոնային փողերի թողարկող): Հաճախ PI լիցենզիա ստանալը մի փոքր ավելի հեշտ է եւ էժան, քան EMI-ը:- Ինտերնետ բանկի մշակում՝ €200 հազ. (սա մոտավոր թիվ է՝ գործառույթների մինիմալ փաթեթի համար, լիարժեք փաթեթը կարժենա շուրջ €1 մլն):- Սերվերներ. էլ.փոստ, կայքեր, ծրագրային ապահովում՝ ամսական սկսած €2 հազ-ից:- Վճար կարգավորչին՝ ամսական €2-3 հազ.:- Ոչ նյութական ակտիվներ (գրասենյակ, կոմունալ ծառայություններ)՝ ամսական սկսած €2 հազ-ից:- Աշխատակիցների աշխատավարձեր՝ ամսական սկսած €10 հազ-ից մինչեւ €100 հազ. (կախված աշխատակիցների քանակից):- Վարչական ծախսեր՝ ամսական €10 հազ.:- SEPA (Single Euro Payment Area)՝ €50 հազ. (ինտեգրման համար):- SWIFT՝ ամսական €5 հազ.:- Աշխատակցի վերապատրաստում՝ ամսական €1000:- Ամենամյա աուդիտներ՝ տարեկան շուրջ €30 հազ.:- Բոնուսներ եւ այլ մոտիվացիա վաճառողների համար՝ €10 հազ. ամսական:- Բանկային հաշիվների պահպանմանն ուղղված ծախսեր՝ տոկոս շրջանառությունից:- Տրանզակցիոն ծախսեր՝ տոկոս ծախսերից:Արդյունքում՝ €300-500 հազ. եւ ամսական €80 հազ.՝ զարգացման համար: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 17296