Mastercard-ն աշխատում է կենսաչափական վճարումների նոր համակարգի ստեղծման վրա՝ հիմնված մարդկանց քայլվածքի, սրտի աշխատանքի եւ տեսանելի արյան անոթների տվյալների վրա:Ինչպես հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան տարբերականը, վկայակոչելով Mastercard-ի կիբերնետիկ եւ մտավոր լուծումների նախագահ Աջայ Բհալայի (Ajay Bhalla) խոսքը, վճարային համակարգը բանակցություններ է վարում հասարակական տրանսպորտի օպերատորների հետ՝ նոր տեխնոլոգիաներն ուղեվարձի վճարման համար ներդնելու ուղղությամբ: Նա ասել է, որ Mastercard-ն այդ բոլոր բնութագրերը եզակի է համարում յուրաքանչյուր մարդու համար: «Այն, ինչպես եք դուք պահում հեռախոսը, որ ականջի մոտ, եւ ինչպես են ձեր մատները դիպչում ստեղնաշարին. այդ ամենը եզակի է: Մենք փորձարկել ենք մարդկանց սրտի աշխատանքով, անոթներով եւ քայլվածքով ճանաչելու տեխնոլոգիաները»,- նշել է թոփ մենեջերը:Թվարկածներից ամենաանսովոր գաղափարը մարդկանց քայլվածքով ճանաչելն է: Mastercard-ն առաջարկում է տուրնիկետների վրա տեղադրել տեսախցիկներ, որոնք կնույնականացնեն մոտեցող ուղեւորներին: Այն պահին, երբ համակարգը կճանաչի մարդուն, կթույլատրի անցնել տուրնիկետի միջով եւ կգանձի ուղեվարձը քարտից կամ հատուկ վարկային հաշվից: Ավելի վաղ The Wall Street Journal գրել էր, որ Amazon ինտերնետ ռիթեյլերը նախատեսում է ստեղծել վճարային տերմինալներ, որոնք հնարավորություն կտան վճարել գնումների դիմաց ձեռքի ափով՝ բանկային քարտի կամ սմարթֆոնի փոխարեն: Amazon-ը նախատեսում է նոր տերմինալները տեղադրել սրճարաններում եւ առեւտրի այլ կետերում: Ընկերությունը ենթադրում է, որ տերմինալի առաջին օգտագործումից հետո մարդիկ կսքանավորեն ձեռքի ափը եւ կկապեն կենսաչափական տվյալներն իրենց բանկային հաշվին: Դրանից հետո նրանք արդեն կկարողանան վճարել գնումների դիմաց մեկ հպումով: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 18172