2020-ը Evocabank-ը սկսել է տեխնո նորարարությամբ

05.02.2020 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Evocabank #Robin
Evocabank-ի գլխամասային գրասենյակում արդեն կարելի է հանդիպել Robin-ին՝ արհեստական բանականությամբ օժտված ռոբոտին։

«Ռոբինը մեր այցելուներին ներկայացնում է բանկի նորությունները, հարց ու պատասխանի միջոցով իմանում է գործընկերների կարծիքը բանկի սպասարկման որակի մասին, սելֆիներ է անում այցելուների հետ եւ ուղարկում դրանք նրանց մեյլերին, ինչպես նաեւ խոսում է նրանց հետ եղանակի մասին:

Շնորհիվ արհեստական բանականության՝ Robin-ը շարունակաբար սովորում է մարդկանցից՝ կատարելագործելով իր շփման հմտությունները»,- ասված է հաղորդագրությունում:

«Robin-ին մենք բերել ենք, որ մեր գործընկերների այցելություններն Evocabank-ում դառնան ավելի ուրախ ու հետաքրքիր։ Բանկի հաճախորդներն արդեն շատ ակտիվ եւ ջերմ շփվում են Robin-ի հետ, կատակում ու սելֆիներ անում։ Ի դեպ, ՀՀ ֆինանսական համակարգում Robin-ն առաջինն ու միակն է»,- նշել է Evocabank-ի Մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի մասնագետ Իռենա Աբգարյանը։

Robin-ին կարելի է հանդիպել Evocabank-ի գլխամասում՝ Հանրապետության 44/2 հասցեով։

«Evocabank-ը Հայաստանի առաջին եւ միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ եւ նորարար ծառայություններ եւ առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ»,- նշել են բանկում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19682
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW