€7,8 մլրդ-ի գործարք. ստեղծվում է Եվրոպայի խոշորագույն վճարային օպերատորը
04.02.2020 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ pixieset.com

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, համատեղ մամուլի հաղորդագրության մեջ ընկերությունները նշում են, որ միաձուլման արդյունքում կստեղծվի վճարային օպերատոր, որը կդառնա խոշորագույնը Եվրոպայում եւ մեծությամբ չորրորդը՝ աշխարհում:
Worldline ընկերությունը ֆրանսիական Atos կորպորացիայի մասն է, որը մասնագիտանում է IT քոնսալթինգի, համակարգերի ինտեգրացիայի, բիզնես գործընթացների աութսորսինգի եւ սերվերների արտադրության մեջ:
Worldline-ն իր գործունեությունը ծավալում է երեք ուղղությամբ. մերչանթի, էլեկտրոնային տրանզակցիաների մշակման եւ ֆինանսական կազմակերպությունների համար ծրագրային ապահովման ստեղծման ոլորտներում: Ընկերությունում աշխատում է ավելի քան 11 հազ. մարդ:
2019թ. ընկերության եկամուտը կազմել է €2,382 մլրդ:
Ingenico ընկերությունը հիմնադրվել է 1980թ.: Գործունեության հիմնական ուղղությունն է POS տերմինալների արտադրությունը եւ դրանց հիման վրա վճարային լուծումների մշակումը:
Տարեկան ընկերությունն արտադրում է ավելի քան 9 մլն տերմինալ: Հիմնական հաճախորդներն են բանկերը, որոնց թվում են ռուսաստանյանները՝ Սբերբանկն ու ՎՏԲ-ն:
2019թ. ընկերության եկամուտը կազմել է €3,370 մլրդ:
Ընկերություններն ակնկալում են, որ համատեղ ձեռնարկությունը կսպասարկի մոտ 1 մլն վաճառողների ամբողջ աշխարհում, իսկ եկամուտը կկազմի շուրջ €5,3 մլրդ:
Worldline-ը կտնօրինի նոր ընկերության բաժնետոմսերի 65%-ը, իսկ Ingenico-ն կստանա 35%: Գլխավոր տնօրեն կդառնա Worldline-ի ղեկավար Ժիլ Գրապինէն:
Գործարքը նախատեսում են ավարտի հասցնել 2020թ. երրորդ եռամսյակում՝ ընկերությունները սպասում են կարգավորիչների հավանությանը:
«Եվրոպայի համար խիստ կարեւոր է ունենալ այնպիսի վճարային ընկերություն, որն ի վիճակի կլինի մրցակցել բարձրտեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջնորդների հետ»,- ասել է Ժիլ Գրապինէն:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: