Morgan Stanley. Սբերբանկը կարող է տարեկան $3,2 մլրդ ներդնել իր էկոհամակարգում
14.01.2020 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://thebell.io/

«Մենք կարծում ենք, որ Սբերբանկը կարող է վերափոխել ռուսաստանյան ինտերնետ ոլորտը, քանի որ այն դառնում է ավելի հիբրիդային (աշխատում է օնլայնում եւ օֆլայնում): Բայց Սբերբանկի նյութական միջոցները հաջողություն չեն երաշխավորում. օրինակ, տարբեր հատվածներում եւ տարբեր մշակույթներով աշխատող ընկերությունների միջեւ գործընկերային հարաբերությունները կարող են բարդանալ»,- կարծում են վերլուծաբանները:
Սբերբանկը վարում է այնպիսի քաղաքականություն, որի շրջանակում նրա գործընկերները միաժամանակ համագործակցում եւ մրցակցում են, բայց դա կարող է դառնալ սակավ արդյունավետ ինտերնետ ընկերությունների աճի պայմաններում:
Ինչպես գրում է RBC-ն, Սբերբանկի կողմից ոչ ֆինանսական ծառայություններից բաղկացած էկոհամակարգի զարգացումը նոր վեճի առիթ է հանդիսացել նրա եւ Կենտրոնական բանկի միջեւ, որը բանկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերն է:
Մասնավորապես, ԿԲ-ն հայտարարել է, որ էկոհամակարգի զարգացումը կարող է բանկերի համար ստեղծել ոչ մրցակցային շուկայական առավելություններ, այդ թվում՝ ի հաշիվ քաղաքացիների մասին տվյալների հասանելիության:
Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը զգուշացրել է, որ, եթե պետությունը հանդես գա բանկային էկոհամակարգերի դեմ, ապա ֆինանսական շուկա ավելի հաճախ դուրս կգան IT կորպորացիաներ:
«Եթե մեզ վերակարգավորեն, ապա որոշ ժամանակ անց Կենտրոնական բանկը ստիպված կլինի բանկային գործունեության ոլորտում կարգավորել հայտեք հսկաներին»,- նշել է Գրեֆը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: