Առաջին անգամ Հայաստանում՝ «Online Ապառիկ» Evocabank-ից

13.12.2019 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#«Online Ապառիկ» #Evocabank
Evocabank-ը տեղեկացնում է, որ առաջին անգամ Հայաստանում սկսում է «Online Ապառիկ»-ի ներդրման գործընթաց եւ օնլայն առեւտրով զբաղվող բոլոր կազմակերպություններին հրավիրում համագործակցության:

«Այսուհետ օնլայն առեւտուր իրականացնող կազմակերպություններն իրենց կայքերում եւ հավելվածներում կկարողանան ներդնել «Online Ապառիկ» համակարգը, որի արդյունքում, բացի անկանխիկ քարտային վճարումներ ընդունելուց, իրենց հաճախորդներին կընձեռեն օնլայն եղանակով ապառիկ ձեւակերպելու հնարավորություն։

Evocabank-ի մշակած «Online Ապառիկ» համակարգը հնարավորություն կտա կազմակերպություններին ավելացնել վաճառքներն ու կրճատել ծախսերը՝ արդյունքում առաջ անցնելով մրցակիցներից եւ ունենալով բիզնեսի արդյունավետության աճ»,- ասված է հաղորդագրությունում:

Այս պահին «Online Ապառիկ» ծրագրի շրջանակում Evocabank-ի հետ արդեն համագործակցում են Eldorado, AraExpress, Electronics Planet օնլայն խանութները:

«Եվս մեկ նորություն Evocabank-ից՝ տեղում՝ վաճառքի կետերում գործող ապառիկի ծառայությունը մեր գործընկերների համար դարձել է ավելի պարզ եւ հարմար։ Մասնավորապես՝ հայտերի լրացման եւ մշակման արագությունը բերվել է առավելագույնի։

Լինելով mobile-first ֆորմատով աշխատող առաջին եւ միակ բանկը Հայաստանում՝ Evocabank-ը շարունակում է բարելավել իր ծառայությունները՝ մատուցելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ»,- ամփոփել են բանկում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 24662
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW