$52 մլն՝ ֆինտեխի մարքեթինգային արշավների համար

09.12.2019 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Total Expert #Ֆինտեխ
Ֆինտեխ ստարտափների համար մարքեթինգային արշավներ վարելու նպատակով ծրագրային ապահովում մշակող ամերիկյան Total Expert-ը ֆինանսավորման հերթական ռաունդի ընթացքում ներգրավել է $52 մլն: Ընկերության ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է $86 մլն:

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, ֆինանսավորման ռաունդը գլխավորել է Georgian Partners ներդրումային ընկերությունը Տորոնտոյից:

Ներդրողներից ստացած գումարը Total Expert-ը կուղղի իր անձնակազմի ընդլայնմանը, որն այսօր ներառում է 218 աշխատակից: Ընկերությունը նախատեսում է նաեւ արագացնել նոր գործիքների մշակումը՝ ուղղված նեոբանկերի եւ փոքր ֆինտեխ ստարտափների զարգացմանը:

Total Expert-ը մասնագիտանում է մարքեթինգի համար ծրագրային ապահովման մշակման ոլորտում: Ընկերությունն առաջինն էր մշակել կորպորատիվ մարքեթինգային օպերացիոն համակարգը (MOS)՝ նախատեսված ֆինանսական ծառայությունների ժամանակակից ինդուստրիայի համար:

Total Expert-ի հարթակը հնարավորություն է տալիս հաճախորդների հետ աշխատող մասնագետներին, ինչպես նաեւ իրավաբանական եւ մարքեթինգային բաժիններին փոխգործակցել իրար հետ մարքեթինգային արշավներ վարելու համար, որոնք եզակի են առանձին վերցված յուրաքանչյուր հաճախորդի համար:  

Ի տարբերություն ավանդական CRM համակարգերի եւ մարքեթինգային գործիքների՝ Total Expert-ի ծառայությունը նախատեսված է բացառապես ֆինանսական ընկերությունների համար, որոնց անհրաժեշտ է միավորել ոլորտային տվյալներն ու հավելվածները՝ հաճախորդի կյանքի շրջափուլի յուրաքանչյուր փուլում եզակի օգտատիրական փորձի ապահովման համար:

Total Expert-ի գլխավոր տնօրեն Ջո Վելուն ընդգծել է, որ շուտով ֆինանսական ծառայությունների շուկան կգրավեն այն ընկերությունները, որոնք կարեւորում են իրենց հաճախորդների օգտատիրական փորձը:    
 
«Հաճախորդի յուրաքանչյուր փոխգործակցությունը ֆինանսական ընկերության հետ կա՛մ բարձրացնում է վստահությունը բրենդի հանդեպ, կամ ոչնչացնում այն: Հնացած տեխնոլոգիաները չեն համապատասխանում ժամանակակից օգտատերերի սպասումներին: Մեր նպատակն է օգնել վարկային կազմակերպություններին արդարացնել այդ սպասումները»,- ասել է Վելուն:

2017-ից Total Expert-ի եկամուտն աճել է 684%-ով, իսկ հաճախորդների բազան ավելացել է 8,5 անգամ. այսօր ընկերությունն ունի 100-ից ավելի կորպորատիվ հաճախորդ: 2019թ. Total Expert-ը դարձել է ԱՄՆ-ի ծրագրային ապահովման ոլորտում գործող 15 ամենաարագ աճող ընկերություններից մեկը:

Accenture խորհրդատվական ընկերության վերլուծաբանները կարծում են, որ պատճառը, համաձայն որի՝ նեոբանկերը դանդաղ, բայց վստահ դուրս են մղում շուկայից ավանդական վարկային կազմակերպություններին, հենց այն է, որ ֆինտեխ ընկերությունները գերազանցում են բանկերին հաճախորդների սպասարկման մակարդակով: Accenture-ի մասնագետների կողմից հարցված բանկիրների 32%-ը համարում է դա իր բիզնեսի գլխավոր խնդիրը:  

Հյուսիսային Ամերիկայի բանկային շուկայի մասնակիցների մեծամասնությունը (60%) կարծում է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում ֆինտեխ ընկերությունների կողմից մրցակցության պատճառով իրենք կկորցնեն վճարային ծառայություններից ստացվող եկամտի շուրջ 15%-ը: Accenture-ում վստահ են, որ այդ կորուստներից կարելի է խուսափել ավանդական բիզնես մոդելը փոխելու դեպքում: Բանկերը պետք է կենտրոնանան հաճախորդների հավատարմության բարձրացման վրա, ինչն էլ իր հերթին կհանգեցնի այդ հատվածի եկամտի բարձրացմանը շուրջ $150 մլրդ-ով:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 18856
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW