ЕY. Չինաստանն ու Հնդկաստանը գլխավորել են ֆինտեխի ներթափանցման վարկանիշը
21.11.2019 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://goingconcern.com/

Ինչպես հաղորդում է RBC-ն, այս ցուցանիշով երրորդ հորիզոնականում Ռուսաստանն է՝ ֆինտեխ ծառայությունների ներթափանցման ինդեքսն այստեղ կազմում է 82%:
Առաջին հնգյակում են նաեւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (82%՝ ինչպես Ռուսաստանում) ու Կոլումբիան (76%):
Վերջին անգամ նման հետազոտություն EY-ն անցկացրել էր 2017-ին: Երկու տարվա ընթացքում առաջատար եռյակը չի փոխվել, սակայն Չինաստանում ֆինտեխ ծառայությունների ներթափանցումն աճել է 18, Հնդկաստանում՝ 35, Ռուսաստանում՝ 39 տոկոսային կետով:
Հետազոտության շրջանակում վերլուծաբաններն օնլայն հարցազրույց են անցկացրել 5 մայրցամաքում 27 երկրների շուկաների շուրջ 27 000 օգտատերերի հետ: Հարցվածներին խնդրել են գնահատել՝ որքան ակտիվ են նրանք օգտվում ֆինտեխ ծառայություններից:
Հետազոտության հեղինակներն առանձնացրել են ֆինտեխի հինգ հիմնական ուղղություն.
- դրամական փոխանցումներ եւ վճարումներ,
- բյուջետավորում եւ ֆինանսական պլանավորում,
- խնայողություններ եւ ներդրումներ,
- վարկավորում,
- ապահովագրություն:
Ռուսաստանցիների մոտ առավել տարածված ծառայություններն են փոխանցումներն ու վճարումները՝ այս ծառայությունների մասին տեղյակ է երկրի բնակչության 100%-ը (աշխարհում այս ցուցանիշը կազմում է 96%): Ռուսաստանցիների մասնաբաժինը, որը երբեւէ օգտվել է այս ծառայություններից, կազմել է 90%:
«Ռուսաստանի ֆինանսական համակարգը սկսել է ձեւավորվել համեմատաբար վերջերս, եւ այն այդքան պահպանողական չէ, ինչպես Եվրոպայում: Փաստորեն, մենք խնայողական գրքույկներից միանգամից անցում ենք կատարել մոբայլ հեռախոսով վճարումներին: Մեր սպառողների գիտակցությունն ավելի ընկալունակ է ֆինտեխի նորույթների նկատմամբ, ինչով էլ բացատրվում է այդ ծառայությունների տարածվածությունը»,- նշել է «Ֆինանսական նորարարություններ» ասոցիացիայի ղեկավար Ռոման Պրոխորովը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: