Սբերբանկը «կենսաչափական վճարումների» նախագիծ է մշակում

02.09.2019 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ
Սբերբանկը մտադիր է խանութներում ներդնել կենսաչափական համակարգի օգնությամբ վճարումների տեխնոլոգիա՝ մատնահետքի կամ դեմքի լուսանկարի օգտագործմամբ:

Ինչպես հաղորդում է VC-ru-ն, ծառայությունը հասանելի կլինի Սբերբանկի այն քարտապաններին, որոնք ավելի վաղ համաձայնել էին հանձնել բանկին կենսաչափական տվյալները: Գնորդը նախապես պետք է գրանցվի, որի համար խանութներում կտեղադրվեն կենսաչափական տերմինալներ:

Հաճախորդը պետք է տեղադրի քարտը տերմինալում եւ ստեղծի գաղտնաբառ, որով կհաստատի գործարքները, որից հետո կսքանավորի մատնահետքը կամ դեմքը:   

Դրանից հետո օգտատերերը հնարավորություն կունենան վճարել ինչպես քարտի, այնպես էլ կենսաչափական նույնականացման օգնությամբ: Կենսաչափական նմուշին հնարավոր կլինի կցել միայն մեկ քարտ:

Վերադարձնել ապրանքը կենսաչափական տվյալներով չի ստացվի՝ դրա համար գնորդին անհրաժեշտ կլինի ներկայացնել բանկային քարտը:

Պարբերականը նշում է, որ 2019թ. Սբերբանկը տեսախցիկներով եւ մատնահետքի սքաներով կենսաչափական տերմինալների գնումների մրցույթներ էր հայտարարել:

Սբերբանկը կենսաչափական տվյալների հավաքագրման սեփական համակարգը գործարկել էր 2018-ի աշնանը: Դեկտեմբերին Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը նշում էր, որ կենսաչափական բազայում հաճախորդների արդեն «միլիոնավոր» նմուշներ կան: Սբերբանկը չի մասնակցում Պետական միասնական կենսաչափական համակարգին, որը զարգացնում են ՌԴ Կենտրոնական բանկը եւ Ռոստելեկոմը:

Մատնահետքով գնումների առաջին նախագիծը Սբերբանկը գործարկել էր 2016-ի աշնանը՝ Азбука вкуса խանութների ցանցի հետ: Ցանցի ներկայացուցչի խոսքով՝ ամբողջ ժամանակահատվածում համակարգում գրանցվել էր շուրջ 400 մարդ, որի 70%-ը պարբերաբար օգտվում էր կենսաչափական տերմինալներից: Նա այս փորձը հաջողված էր գնահատել. ամբողջ ընթացքում դժգոհություններ կամ զեղծարարության փորձեր չեն եղել:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19075
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW