Ռայֆայզենբանկը կաշխատի սոցցանցում եւ մեսենջերներում
11.07.2019 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.dp.ru/

Ինչպես հաղորդում է RBC-ն, ծառայությունը, որը բանկը փորձարկում է այս տարվա մայիսից, գործում է ВКонтакте-ում, Telegram-ում եւ Viber-ում: Այն ներառում է 100 հազարից ավելի բնակչություն ունեցող 50 քաղաք:
Մինչեւ ամռան վերջ սոցիալական ցանցում եւ մեսենջերներում չաթ բոտի միջոցով վարկային հայտերի ընդունումը նախատեսվում է գործարկել նաեւ 41 քաղաքների համար, որտեղ գործում են Ռայֆայզենբանկի բաժանմունքներ՝ հիմնականում տարածքային կենտրոններում:
Փորձնական փուլի ընթացքում մասսայականություն են վայելել Viber-ի (44%) եւ ВКонтакте-ի (30%) միջոցով ստացված հայտերը: Երրորդ տեղում է Ռուսաստանում արգելված Telegram-ը (26%):
Ռայֆայզենբանկը գործարկել է հեռահար վարկավորման ուղղությունը 2019-ի սկզբին: Բանկի հաճախորդները սկզբնական շրջանում կարող էին վարկի համար հայտ ներկայացնել հավելվածի, իսկ ոչ հաճախորդները՝ միայն կայքի միջոցով: Ծառայության ընդամենը կես տարվա ընթացքում (հաշվի առնելով նաեւ փորձարկումը սոցիալական ցանցում եւ մեսենջերներում) ներկայացվել է շուրջ 100 հազ. հայտ եւ տրամադրվել է ավելի քան 500 մլն ռուբլու վարկ:
«Հեռահար վարկավորման գործարկումը հնարավորություն է տալիս Ռայֆայզենբանկին էապես ընդլայնել ներկայության աշխարհագրությունը՝ առանց նոր բաժանմունքներ բացելու անհրաժեշտության, իսկ հաճախորդներին՝ օգտվել նորարարական բանկային ծառայություններից այն քաղաքներում, որտեղ նախկինում դա անհնար էր»,- նշել է բանկի թվային վարկավորման ուղղության ղեկավար Իվան Կարպովը:
Այդ նպատակների համար ՌԴ Կենտրոնական բանկը գործարկել է Միասնական կենսաչափական համակարգը: Սակայն ներկա փուլում տվյալների հավաքագրումն ու հաճախորդների նույնականացումը կենսաչափական համակարգի միջոցով լայն տարածում չի գտել, այդ իսկ պատճառով Ռայֆայզենբանկը որոշել է այլ, ավելի ավանդական միջոցով ընդլայնել հաճախորդների բազան:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: