Ռուսական «Միր» վճարային համակարգը դիտարկում է դեմքի ճանաչման համակարգի միջոցով գնումների դիմաց վճարումներ կատարելու ծառայության գործարկման հնարավորությունը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Առավել քննարկվող հարցերից է դեմքի կենսաչափական տվյալներին զուգահեռ եւս մեկ նույնացուցիչի կիրառման հնարավորությունը: Այդպիսի նույնացուցիչներ կարող են հանդիսանալ դիմախաղը կամ ձայնը: Այսինքն, գնորդին անհրաժեշտ կլինի նայել տեսախցիկին, ապա թարթել աչքերը կամ որեւէ արտահայտություն անել: Դեմքի կենսաչափության օգնությամբ վճարումների շրջանակային մոդելը «Միր»-ը կարող է ներկայացնել արդեն այս տարվա ամռանը: ՌԴ Վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ, «Միր» վճարային համակարգի օպերատոր) ուշադրության կենտրոնում են արդիական վճարային բոլոր տեխնոլոգիաները, նշել են ընկերության մամուլի ծառայությունում՝ հավելելով, որ «կենսաչափական համակարգի կիրառմամբ վճարումների տեխնոլոգիան եւս ուսումնասիրվում է»: 19.12.2018 | 13:33 MirPay-ը ձեռնոց է նետում Google Pay-ին եւ Apple Pay-ին ՌԴ Ազգային վճարային խորհրդի ղեկավար Ալմա Օբաեւան կարծում է, որ կենսաչափական համակարգի օգնությամբ գնումների դիմաց վճարումներն ավելի անվտանգ են, քան բանկային քարտերը, այդ իսկ պատճառով վճարային համակարգերը հետաքրքրված են կենսաչափական նույնականացմամբ: «Քարտը կարելի է գողանալ, PIN կոդը՝ կեղծել, իսկ դեմքի հետ նման բան չի կարող տեղի ունենալ»:Փորձագիտական մեկ այլ կարծիքի համաձայն՝ կենսաչափական նույնականացման հիմնական ռիսկերն են՝ սխալմամբ կատարված վճարումների հնարավորությունը եւ նորմատիվային փաստաթղթերի բացակայությունը. անհայտ է, թե ով պետք է պատասխանատվություն կրի սխալ նույնականացման համար: «Երբ համակարգը պետք է ճանաչի վճարողին տասնյակ եւ հարյուր հազարավոր հաճախորդների շրջանում, ապա նույնականացման ճշգրտությունն արդեն չի լինի 100-տոկոսանոց: Այդ դեպքում որեւէ մեկը ուրիշի փոխարեն միտումնավոր կամ պատահաբար կարող է վճարում կատարել: Մեկ բան է, երբ դա մեծ գումարներ չեն, օրինակ, պիցցայի դիմաց, եւ բոլորովին այլ բան է, երբ խոսքը մեծ գնման մասին լինի»,- գրում է պարբերականը: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 20108