MirPay-ը ձեռնոց է նետում Google Pay-ին եւ Apple Pay-ին
19.12.2018 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://gazeta.a42.ru

Ինչպես տեղեկացրել է ՌԴ Վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ, «Միր» վճարային համակարգի օպերատոր) ղեկավար Վլադիմիր Կոմլեւը, առաջին չորս ռուսաստանյան բանկերն այս ծառայությունն իրենց հաճախորդներին տրամադրելու հնարավորություն կունենան 2019-ի սկզբին, երկրորդ փուլում նրանց կմիանա եւս երեք բանկ, իսկ հետագայում արդեն՝ մնացած բանկերը:
Ռուսաստանում Pay սերվիսների միջոցով անհպում վճարումները (հիմնականում Mastercard եւ Visa քարտերի համար) լայն տարածում են ստացել երկու տարի առաջ: Նմանատիպ վճարումների քանակով ոուսաստանցիներն առաջատար դիրքեր են գրավում աշխարհում:
Սակայն «Միր» քարտերը մինչ օրս չեն միացվում ո՛չ Google Pay-ին, ո՛չ էլ Apple Pay-ին:
ՎՔԱՀ-ն բանակցություններ էր վարում արտասահմանյան սերվիսներին միանալու ուղղությամբ, սակայն կարողացավ պայմանավորվել միայն Samsung Pay-ի հետ (այսօր այն հասանելի է ինը բանկերի «Միր» քարտապաններին): Արդյունքում, 2018թ. ապրիլին ՎՔԱՀ-ն որոշեց ստեղծել անհպում վճարումների համար սեփական հավելվածը:
MirPay-ը հասանելի կլինի միայն այն «Միր» քարտապաններին, որոնք օգտագործում են անհպում տեխնոլոգիայով (NFC) օժտված եւ Android-ով աշխատող սմարթֆոններ:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: